Շաբաթ, 06.12.2025, 07:20
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Հուլիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 23 » 10 անկրկնելի ճանապարհ, որոնցով արժե գոնե մեկ անգամ անցնել (Photo)
21:25
10 անկրկնելի ճանապարհ, որոնցով արժե գոնե մեկ անգամ անցնել (Photo)

Ճամփորդության իսկական ոգին կարելի է զգալ միայն ուսապարկով՝ փորձելով սեփական ուժերը և դառնալով հիասքանչ երկրի անբաժանելի մասնիկը։

 

Աստիճաններ դեպի երկինք, Հավայան կղզիներ

Հայկույի արահետը կամ, ինչպես անվանում են այն՝ «աստիճաններ դեպի երկինք», 4000 աստիճաններից բաղկացած էքստրեմալ ճանապարհ է Հավայան կղզիներում, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կառուցել են ամերիկացի զինվորականները։ Տեղի իշխանությունները երբեմն արգելում  են բարձրանալ վտանգավոր աստիճաններով, սակայն դրանից ցանկացողների թիվն ամենևին չի պակասում։ Եթե երբևէ այցելեք այնտեղ, հիշեղ գլխավոր կանոնը՝ ներքև չնայել...

Ուխտագնացության ճանապարհ, Սիկոկու, Ճապոնիա

 

Սիկոկու կղզում անթերի կերպով պահպանվել է հնամյա Ճապոնիայի ողջ հմայքը։ Այդ իսկ պատճառով ամբողջ կղզով անցնող ճանապարհին կարելի է հանդիպել ոչ միայն ուխտագնաց բուդդիստների, այլև բազմահազար տուրիստների։ Երկու ամիս տևող ճանապարհին կարելի է տեսնել 88 հնամենի բուդդիստական վանք՝ գեղեցիկ ճապոնական այգիներով և հասնել հոգեկան խաղաղության։

Ինկերի արահետը, Պերու

Ինկերի կառուցած 600-ամյա ճանապարհով անցնող տուրիստները մեկ հայտնվում են ջունգլիներում, մեկ՝ բարձրանում լեռները։ Իսկ վերջում սպասվում է իսկական բացահայտում՝ «քաղաքն՝ ամպերի մեջ»՝ ինկերի կայսրության սուրբ քաղաքը՝ Մաչու-Պիկչուն։

 

Սարեկի ազգային պարկ, Շվեդիա

Կրակե ծովածոց, Ավստրալիա

Կրակե ծովածոցն իր անվանումն ստացել է մերձափնյա ժայռերի արտասովոր գույնի պատճառով։ 4 օր տևող ճանապարհին կարող եք տեսնել իսկապես անկրկնելի սպիտակ ավազը, հսկայական նարնջագույն ժայռաբեկորներ և երկնագույն օվկիանոսը։

 

Ցամաքային արահետ, Ավստրալիա

Հանրաճանաչ ավստրալիական ճանապարհն անցնում է Տասմանիայի գեղեցկագույն վայրերով՝ լեռնային բարձրավանդակների, բյուրեղյա մաքրության լճերի և ջրվեժների հարևանությամբ։

 

Սուրբ Հակոբոսի ուղին, Իսպանիա

Այս ճանապարհով միջնադարում անցնում էին ուխտագնացները, որպեսզի խոնարհվեն Իսպանիայի պահապան Սուրբ Հակոբոսի գերեզմանին։ Մեր օրերում ճանապարհը կրկին պոպուլյար է դարձել, և այս գործում մեծ դեր է խաղացել Պաոլո Կոելյոյի «Մոգի օրագիրը»։ Այսօր այն ճանապարհով անցնում են ոչ միայն ուխտագնացները, այլև բոլոր նրանք, ովքեր ձգտում են ինքնաճանաչության։ Սա յուրահատոկւ խորհրդավոր ճանապարհ է՝ դեպի ինքդ քեզ...

 

Զիոնի ազգային պարկ, ԱՄՆ

Զիոնը հարուստ է ժայռակույտներով, քարե սարահարթներով և խորդուբորդ արտառոց թունելներով։ Եվ այդ բոլորը ներկված է տարբեր գույներով՝ վարդագույն, կարմիր, նարնջագույն, զմրուխտագույն և կապույտ։ Այս ֆանտաստիկ վայրում դժվար է հավատալ, որ դու Երկիր մոլորակում ես գտնվում։

 

Հետիոտնային հետքեր՝ Աննապուրնիի շուրջ, Նեպալ

Լեռնային Աննապուրնիի շուրջ այս ճամփորդությունից ոչ ոք չի վերադառնում այնպիսին, ինչպիսին մինչ այդ էր։ Նեպալ՝ աշխարհի ամենավսեմ լեռներ, ամենախոր քարանձավներ և ժայռերում ծվարած բուդդիստական վանքեր...

Դիտումներ: 201 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<