Շաբաթ, 06.12.2025, 07:21
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Օգոստոս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Օգոստոս » 11 » 10 բան, որոնց մասին հաճախ ուշ ենք գլխի ընկնում
18:57
10 բան, որոնց մասին հաճախ ուշ ենք գլխի ընկնում

10 բան, որոնց մասին հաճախ գլխի ենք ընկնում, երբ արդեն ուշ է լինում1. Մենք ապրում ենք այստեղ և հենց հիմա: Ապագայի պլաններ կազմելով՝ պետք չէ մոռանալ, որ պետք է վայելել հենց ներկան:

2. Կյանքը շատ կարճ է: Կյանքի համար պայքարել է պետք, պայքարել ճշտի համար, այն ամենի համար, ինչին հավատում եք, պայքարել նրանց համար, ում սիրում եք:

3. Այսօրվա դժվարությունները կվարձատրվեն վաղը: Ցանկացած կարևոր բան մեր կյանքում ժամանակ և ջանքեր է պահանջում:

4. Հապաղումը ձեզ երեկվա ստրուկն է դարձնում: Եթե պատրաստ եք որևէ գործ սկսել, մի՛ հետաձգեք այն և հավատացած եղեք, որ վաղը դրա համար ինքներդ ձեզ շնորհակալ եք լինելու:

5. Ցանկացած սխալ դաս է և որևէ նոր բան է սովորեցնում:

6. Դուք ինքներդ եք ձեր լավագույն ընկերը: Երջանկությունն այն է, երբ դուք հավանում եք ինքներդ ձեզ, և դրա համար պետք չէ որևէ մեկի հաստատումը:

7. Գործողություններն ավելի բարձր են խոսում, քան բառերը: Գեղեցիկ խոսել և երկարաշունչ ճառեր ասել կարող են շատերը, իրականում պետք է լուռ հետևել նրանց գործողություններին:

8. Նույնիսկ ամենափոքրիկ դրական արարքը կյանքն ավելի լավն է դարձնում: Ժպտացե՛ք մարդկանց, բարի՛ եղեք նրանց հանդեպ: Սովորե՛ք պարզապես տալ, նվիրել՝ առանց որևէ առիթի:

9. Ցանկացած գեղեցկության ետևում ցավ է թաքնված: Մարդիկ սայթաքում և վայր են ընկնում, սխալվում են, դիմակայում են պարտություններին և չնայած այդ ամենին՝ բարձրանում և առաջ են շարժվում:

10. Ժամանակը և փորձառությունը բուժում են ցավը: Ցավին դիմակայելու կարողությունը ձեռք է բերվում աստիճանաբար՝ ամեն մի անկումից, ամեն մի պարտությունից և մերժումից հետո:

Դիտումներ: 338 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<