
Թեև մեր մոլորակի բնակչության թիվը գնալով ավելանում է, այնուհանդերձ՝ աշխարհում կան դեռևս այնպիսի վայրեր, որտեղ մարդիկ բնակություն չեն հաստատել։
AdMe.Ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում է 10 այդպիսի վայր, որոնք ունեն բացառիկ գեղեցկություն, մարդու կործանարար գործունեությանը դեռևս անծանոթ կուսական բնություն և զարգացած մարդային քաղաքակրթության մասին պատկերացում անգամ չունեցող կենդանատեսակներ:
Անտառային լիճ

Այս լճի գտնվելու հստակ վայրը հայտնի չէ: Ենթադրվում է, որ այն տեղակայված է ՌԴ Տյումենի մարզում:
Տեպուի, Վենեսուելա

«Տեպուի» բառը հնդկացիների լեզվից թարգմանաբար նշանակում է «աստվածների տուն»:
Հոնոկոհաու ջրվեժ, Մաուի

Այստեղ ամեն ինչ թաղված է զմրուխտե կանաչի մեջ և ամենուր զգացվում է վայրի բնության շունչը:
Ամազոնիայի անձրևային անտառներ

Այս բացառիկ անտառներն ընդգրկում են միանգամից 9 երկրի տարածք` Բրազիլիա, Պերու, Կոլումբիա, Վենեսուելա, Էկվադոր, Բոլիվիա, Գայանա, Սուրինամ, Ֆրանսիական Գվիանա:
Գանգկհար Պուենսում

Սա ամենաբարձր լեռն է չնվաճված գագաթների շարքում: 7.570մ բարձրությամբ լեռը գտնվում է Բութանի ու Չինաստանի միջև ընկած վիճելի տարածքում:
Քարե անտառ, Մադագասկար

Այս քարե բացառիկ գոյացությունները ձևավորվել են միլիոնավոր տարիների ընթացքում:
Կերգելեն արշիպելագ

Այն գտնվում է Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում: Այստեղ կարելի է հասնել միայն Ռեյունիոն կղզուց եկող նավով:
Ռոք Այլենդս, Պալաու

Թեև այս կղզիներն այժմ անմարդաբնակ են, այնուհանդերձ գիտնականները բազմիցս այնտեղ ուսումնասիրություններ են կատարել:
Դալոլ, Եթովպիա

Գիտնականները պնդում են, որ այս վայրում հանդիպող ցնցող բնապատկերները կարելի է տեսնել նաև Յուպիտերի Իո արբանյակի լուսանկարներում: Այս փաստը Դալոլն է՛լ ավելի առեղծվածային վայր է դարձնում:
Կորալային կղզի Փալմիրա

Այն, ըստ լեգենդի, ունի միստիկ էներգետիկա:
|