1 Եթե Տոկիոյից ինքնաթիռով առավոտյան 7։00-ին դուրս գաս, ապա Հոնոլուլու կհասնես նախորդ օրը՝ երեկոյան 7։45-ին։

Ոչ, սա ժամանակի մեջ ճամփորդություն չէ, ինչպես մենք կցանկանայինք։ Պատճառն այն է, որ Տոկիոն՝ Ճապոնիան, 19 ժամով առաջ է Հավայան կղզիներից։ Եթե երբևէ հեռախոսազանգ ցանկանաս կատարել այս երկրներից մեկից մյուսը, ապա դա անելու լավագույն ժամը Հոնոլուլուում կեսօրից հետո 2-5-ն է, որը համապատասխանում է Տոկիոյում առավոտյան 9-ից 12-ին։
2 Շարժանկարը ցույց է տալիս, թե որքան են փոխվել երաժշտություն լսելու մեր սովորությունները 1980թ-ից ի վեր։

3 Օլիմպիական ոսկե մեդալին արժանանալու համար 56 տարիների ընթացքում պահանջների փոփոխությունը։

Ձախից՝ ԽՍՀՄ մարմնամարզուհի Լարիսա Լատինան 1956թ-ին և աջից՝ Մկքայլա Մարոնին 2012թ-ին ոսկե մեդալ են նվաճել։
4 TI-83 հաշվիչն ավելի շատ գործառույթներ ունի, քան համակարգիչը, որի օգնությամբ «Ապոլո 11»-ը վայրէջք կատարեց լուսնի վրա։

5 66 տարիների ընթացքում մարդկությունը զարգացել է՝ առաջին թռիչքը կատարելուց հասնելով մինչև տիեզերանավը լուսնի վրա իջեցնելուն։

Րայթ եղբայրները 1903թ-ին հաջողությամբ իրականացրեցին իրենց առաջին 59 վայրկյանանոց թռիչքը, որն այն ժամանակ նշանակալի ձեռքբերում էր։ Մի քանի տասնամյակ անց՝ 1941թ-ին, թռչող մեքենաներն արդեն օգտագործվում էին պատերազմի ընթացքում թշնամական զորքերը ռմբակոծության ենթարկելու համար, իսկ 1969թ.-ին «Ապոլո 11»-ը վայրէջք կատարեց լուսնի վրա։
6 Պլուտոնի հայտնաբերումից մինչև այն ժամանակը, երբ բացահայտվեց, որ այն գաճաճ մոլորակ է, այն դեռ չի ավարտել Արեգակի շուրջ իր շրջապտույտը։

Այն հայտնաբերվել է 1930թ-ին և դեռևս չի ավատել իր ամբողջական շրջապտույտը, որը միայն կավարտվի 2178թ-ին, քանի որ դրա ուղեծրային շրջապտույտի տևողությունը կազմում է 248 տարի։ Ի սկզբանե, Պլուտոնն արեգակնային համակարգի 9 մոլորակներից մեկն էր համարվում, սակայն 2006թ-ին մասնագետներն այն դասակարգեցին որպես գաճաճ մոլորակ։
7 Ծովային կրիաները մեր մոլորակի ամենահին կենդանիներից են, որոնք դեռևս գոյություն ունեն մեր օրերում։ Կրիայի ամենահին բրածոն 215 միլիոն տարվա հնություն ունի (դինոզավրերի ոչնչացումից 150 միլիոն տարի առաջ)։

8 Մեր օրերում 2 րոպեում մենք այնքան լուսանկարներ ենք անում, որքան ողջ մարդկությունը՝ 1800-ականներին։

Հաշվարկվում է, որ աշխարհի բնակչության մոտ 2.5 միլիարդ մարդ թվային ֆոտոխցիկ ունի։ Այս վիճակագրությունը հաշվի առնելով՝ կարել է հաշվարկել, որ յուրաքանչյուր մարդ տարեկան միջինում 150 լուսանկար է անում, և ընդհանուր առմամբ ստացվում է 375 միլիարդ լուսանկար։ Իսկ երբևէ արված բոլոր լուսանկարների 10 տոկոսն արվել է միայն վերջին տարում։
9 Պեղումների արդյունքում հայտնաբերվել է 2500 տարեկան արքայադստեր պահպանված մարմին, որի վրա դեռևս նկատելի են նրա դաջվածքները։

Դաջվածքները պատկանում են սիբիրյան մի արքայադստեր, որին Ուկոկ են անվանում։ Նրա դաջվածքներում հանդիպում են անգղի կտուցով եղջերու և այծեղջյուրի եղջյուր։
10 Ժամանակին գոյություն ունեին 6 մետր հասակ ունեցող ու 4 տոննա կշռող փղեր։ Դրանք ոչնչացել են ընդամենը 10,000 տարի առաջ։

11 Հետազոտությունները ցույց են տվել, որ ջուրը ստեղծվել է 4.5 միլիարդ տարի առաջ։ Սա նշանակում է, որ Երկրի ջուրն ավելի հին է, քան արեգակնային համակարգը։

12 Գիզայի բուրգերը կառուցվել են այն ժամանակ, երբ բրդոտ մամոնտները դեռ գոյություն ունեին:

Հետազոտությունները ցույց են տվել, որ մամոնտները ոչնչացել են Ք.Ա. մոտավորապես 1700թ-ին։ Իսկ Գիզայի եգիպտական բուրգերը կառուցվել են մոտավորապես 4000 տարի առաջ։
13 Օքսֆորդի համալսարանն առնվազն 400 տարով ավելի հին է, քան ացտեկների կայսրությունը։

Օքսֆորդի համալսարանում ուսուցումը սկսվել է 1096թ.-ից, իսկ 1249թ.-ին տեղի ունեցավ համալսարանի պաշտոնական բացումը: Ացտեկների քաղաքակրթությունը, ինչպես մենք գիտենք, սկսվել է 1325թ.-ին՝ Տենոչտիտլանի հիմնադրումից:
14 Վերջին անգամ, երբ արեգակը Ծիր Կաթինում իր ներկա դիրքում էր գտնվում, դինոզավրերը թափառում էին Երկրի վրա։

15 Ֆաքսի մեքենան հայտնագործվել է այն ժամանակ, երբ մարդիկ դեռ սայլակներով էին ճանապարհորդում:

Առաջին ֆաքսի մեքենան նախագծվել է Ալեքսանդր Բեյնի կողմից 1843թ.-ին՝ այն ժամանակ, երբ Ամերիկայում սկսվեց Մեծ միգրացիան: