
Ձեզ ենք ներկայացնում հայտնի և հռչակավոր մարդկանց, ինչպես նաև պատմական կարևոր նշանակություն ունեցող ժամանակահատվածները բնութագրող դրվագներ 23 հազվագյուտ արխիվային լուսանկարներ, որոնց միջոցով դուք ասես ժամանակի մեքենայի օգնությամբ կտեղափոխվեք անցյալ։
1. Վուդի Ալենն ընտանիքի հետ, Լենինգրադ, 1978 թվական
2. Էդի Մերֆին նախաճաշում է Փարիզում, 1985 թվական
3. Այս սարքը 17-րդ դարի Եվրոպայում հանդիսանում էր «Շիշ» (երբ երիտասարդները համբուրվում են՝ պտտեցնելով շիշը) խաղի համարժեքի ռեկվիզիտ
4. Լքված մեքենաների ավտոկայանատեղի, Չերնոբիլ, 1986 թվական
5. Բրյուս Ուիլլիս և Սիբիլ Շեփարդ, 1986 թվական
6. Ռազմական գործարաններում աշխատող կանանց համար նախատեսված համազգեստ։ Աջ կողմի աղջիկը ցուցադրում է պլաստիկից պատրաստված պաշտպանող կրծկալը, ԱՄՆ, 1943 թվական
7. Երբ Մեծ դեպրեսիայի ժամանակ ալյուր արտադրողներն իմացան, որ չքավորության մատնված մայրերը երբեմն իրենց դստրերի համար շորեր են կարում ալյուրի պարկերից, նրանք սկսեցին արտադրել ծաղկազարդ կտորից պատրաստվող պարկեր, ԱՄՆ, 1930-ականներ
8. Ֆրենկ Սինատրան՝ խենթացած երկրպագուհիներով շրջապատված, 1940-ականներ
9. Շարքային Սերյոժան. 6-ամյա տղան՝ զինվորական համազգեստով
10. Կրակով, 1970 թվական (լուսանկարը՝ Յան Մորեկի)
11. Կոալան խմում է գդալից, Ավստրալիա, 1900 թվական
12. Կանացի զուգագուլպաներից պատրաստված դիմակներ, որոնք կրում էին բրիտանացի Սթրաթոն եղբայրներն իրենց զոհերին սպանելիս, 1900-ականներ
13. Օծանելիք ցանող սարք, 1952 թվական
14. «Միսս Ամերիկա» մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցները, 1933 թվական
15. Երաժիշտ Moby-ն, 1987 թվական
16. Հնէաբանության թանգարանի աշխատակիցները դինոզավրի ոտք են հավաքում, 1916 թվական
17. Ֆրիդրիխ Նիցշեն հոգեբուժարանում, 1899 թվական
18. Le Centenaire ատրճանակ-կաստետ, Ֆրանսիա, 1889 թվական
19. Ալբերտ Էյնշտեյն, 1933 թվական
20. Մայքլ Քիթոնն ու Թիմ Բյորթոնը՝ «Բեթմեն» ֆիլմի նկարահանումների ժամանակ, 1989 թվական
21. Մադոննան ու Նաոմի Քեմփբելը՝ Մադոննայի «Սեքս» գրքի համար նախատեսված ֆոտոսեսիայի ժամանակ, 1992 թվական
22. Հակագազերի թեսթավորման փորձարարական կայան, Լոնդոն, 1932 թվական
23. Պարում է Մահաթմա Գանդին
|