Շաբաթ, 06.12.2025, 08:03
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Հուլիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 2
Հյուրեր. 2
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 26 » 5 ցնցող հայտնագործություն, որոնք արվել են երազում (լուսանկարներ)
18:55
5 ցնցող հայտնագործություն, որոնք արվել են երազում (լուսանկարներ)

5 ցնցող հայտնագործություն, որոնք արվել են երազում (լուսանկարներ)

Բոլոր մարդիկ էլ երազներ են տեսնում, սակայն գիտնականները հարաբերականորեն քիչ բան գիտեն այս երևույթի մասին: Իհարկե հետազոտությունները թույլ են տվել մի քանի փաստեր ճշտել երազների մասին, օրինակ՝ որ դրանք հիմնականում առաջանում են քնի ժամանակ ուղեղի հարաբերականորեն ակտիվ վիճակում, որ միջինում մարդը գիշերվա ընթացքում երազ է տեսնում 2 ժամ, և որ շատ երազներ արթնանալուն պես մենք մոռանում ենք: Սակայն կարևոր հարցերից մեկն այն է, թե ինչու ենք մենք երազում տեսնում այն, ինչ անում ենք և թե ինչ կարող են մեր երազները պատմել մեր մտածողության մասին, որոնք դեռևս անպատասխան են: Օրինակ ինչու, որոշ դեպքերում քնած ժամանակ մարդը կարող է մտածել այնպես, ինչպես արթուն ժամանակ չի կարող:
Պարզվում է, որոշ կարևորագույն հայտնագործություններ արվել են հենց երազում: Ահա դրանցից 5-ը:

 5  Կարի մեքենա

Via commons.wikimedia.org

Ամերիկացի գյուտարար Էլաս Հոուն 1846թ.ին հայտնագործեց կարի մեքենան: Ապշեցուցիչ է, սակայն նա այս հրաշալի գաղափարը, որի հիմնական տեխնոլոգիան մինչև այսօր օգտագործվում է ժամանակակից կարի մեքենաների հիմքում, մտածել է երազում: Ավելի կոնկրետ, Հոուն մի գիշեր երազ տեսավ, թե ինչպես է մի դաժան արքայի կողմից հրաման ստանում կարի մեքենա ստեղծել 24 ժամվա ընթացքում, իսկ հրամանը չկատարելու համար, նա մահվան կդատապարտվեր: Երբ նրա ժամանակն արդեն մոտ էր ավարտին, հանկարծ նա նկատեց, թե ինչպես են արքայի զինվորների նիզակների գլխկների հատվածին մոտ անքեր արված: Երբ Հոուլն արթնացավ, նա միանգամից գործի անցավ հաջողությամբ հայտնագործելով կարի մեքենայի իր տարբերակը անցքերով ծարեր ունեցող ասեղների միջոցով:

 4  Հարաբերականության տեսություն

Via en.wikipedia.org

Դեռահաս տարիքում Ալբերտ Էնշտեյնը տարօրինակ երազ տեսավ, որին ի վերջո հաջորդեց նրա կարևորագույն հայտնագործություններից մեկը: Նա իր տեսիլքում էլեկտրական մետաղալարերով ցանկապատի ներսում փակված կովեր էր տեսել, որոնք գլուխները ցանկապատից դուրս էին հանել և արածում էին դրանից դուրս աճած խոտը: Սա Էնշտեյնին հուշել էր այն մասին, որ մետաղալարերում հոսանք չկար: Երբ նա նայել էր դաշտի հակառակ կողմ, նկատել էր, թե ինչպես է ֆերմերը լարերը էներգիայի աղբյուրին միացնում, ինչի արդյունքում կովերը հենց նույն պահին ցնցումից հետ էին ցատկել: Էնշտեյնը ֆերմերի հետ խոսելով նրան ասել էր, թե որքան զարմանալի էր նրա համար տեսնել, թե ինչպես են կովերը միաժամանակ ակնթարթորեն արձագանքում ալիքին, սակայն ի զարմանս նրա, ֆերմերը պնդել է, թե տեսել է, որ կովերը առանձին-առանձին են ցատկել, և որ նրան մոտ կանգնած կովն առաջինն է ցատկել, այնուհետև մյուսը և այդպես շարունակ: Այս երազը ստիպել է Էնշտեյնին հայտնագործել լույսի արագությունը, որը չափազանց արագ է ընթանում, սակայն ոչ անսահման արագ: Ավելին, իր և ֆերմերի ընկալումը ստիպել է Էնշտեյնին հասկանալ, որ ժամանակը հարաբերական է:

 3  Բորի՝ ատոմի մոդելը

Via quantumaniac.com

1922թ.ին դանիացի ֆիզիկոս Նիլս Բորը  Նոբելյան մրցանակ ստացավ ատոմային կառուցվածքի իր հետազոտությունների համար: Զարմանալին այն է, որ ատոմի բնույթը բացահայտվել է Բորին իր երազում: Ավելի կոնկրետ, մի գիշեր  Բորը երազում տեսավ, թե ինչպես են մոլորակները շրջապտույտ կատարում՝  արեգակին նուրբ թելերով կապված վիճակում: Արթնանալով նա հասկացավ, որ կարող է արեգակնային համակարգի կառուցվածքն օգտագործել որպես ատոմի կառուցվածքը հասկանալու ուղեցույց: Նրա հայտնագործությունն անչափ կաևոր էր, քանի որ այն օգնեց ավելի խորությամբ հասկանալ ատոմային ֆիզիկան:

 2  Ինսուլինի օգտագործումը շաքարախտով հիվանդների համար

Օնտարիոյի Լոնդոն քաղաքի Ադելաիդե 442 հասցեում գտվող Բանտինգի տունը  Կանադայի տուրիստական վայրերից է: Այստեղ ժամանակին բնակվում էր Ֆրեդերիկ Բանտինգը՝ գիտնական, ով առաջին է օգտագրծել ինսուլինը, որպես մարդկանց համար դեղորայք: Բանտինգի տան ամենաուշագրավ մասը նրա ննջարանն է, որտեղ նրա մոտ հայտնվել է՝ ինսուլինը շաքարախտով հիվանդների համար օգտագործելու գաղափարը: Ավելի կոնկրետ 1920թ.ի հոկտեմբերի 31-ին Բանթինգը պառկեց քնելու և երազում մի գիտափորձ տեսավ: Երբ նա արթնացավ, իր երազում կատարած գիտափորձն իրականացրեց ու ապացուցեց, որ ինսուլինը  կարող է օգտագործվել շաքարախտը վերահսկելու համար: Հայտնագործությունն ավելի ուշ՝ 1923թ.ին, նրան Նոբելյան մրցանակ բերեց:

 1  Քիմիական տարրերի պարբերական աղյուսակ

Via fameimages.com

Դմիտրի Մենդելեևը համարվում է քիմիական տարրերի պարբերականաության  աղյուսակի հեղինակը: 1860-ականերին Մենդելեևի կողմից արված հայտնագործությունն անչափ կարևոր էր, քանի որ այն ժամանակ քիմիական տարրերի ատոմային զանգվածը ճշգրիտ չափելու համար միջոցներ գոյություն չունեին: Այնպես որ տեսականորեն հնարավոր չէր տարրերն աղյուսակի մեջ դասավորելը: Ինչևէ , Մենդելեևը կարողացավ ճշգրտորեն տեսականորեն նշել, որ որոշ տարրերի ատոմային զանգվածները սխալ էին: Այնուհետև նա պնդեց, որ իրենց ճշգրիտ ատոմային զանգվածին համապատասխան դասավորությամբ տարրերը պարբերական առանձնահատկություն ունենան: Հետաքրքրական է այն փաստը, որ Մենդելևը նշում էր, որ իր գաղափարների վիզուալ պատկերը հայտնվել է նրան՝ առաջընթացի բացակայության պատճառով գործերն ընդատելուց հետո: Ճակատագրի հեգնանքով խորը քնի ժամանակ էր, որ ռուս քիմիկոսը տեսել էր աղյուսակը. «որտեղ բոլոր տարրերը գտնվում էին այնտեղ, որտեղ պետք էր»: Արթնանաուց հետո Մենդելևն անմիջապես նկարել էր աղյուսակն այնպես, ինչպես տեսել էր այն իր երազում: Եվ չնայած ավելի ուշ Մենդելեևը որոշ փոփոխություններ արեց աղյուսակում, նրա երազը համարվում է քիմիական տարրերի ժամանակակից պարբերական աղյուսակի զարգացման համար բեկումնային հայտնագործություն:

Դիտումներ: 271 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<