Շաբաթ, 06.12.2025, 09:39
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Հուլիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 2
Հյուրեր. 2
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 13 » 5 հայտնի լքված ուրվական-քաղաքներ և դրանց փշաքաղեցնող պատմությունները. Ֆոտոշարք
19:47
5 հայտնի լքված ուրվական-քաղաքներ և դրանց փշաքաղեցնող պատմությունները. Ֆոտոշարք

5 հայտնի լքված ուրվական-քաղաքներ և դրանց փշաքաղեցնող պատմությունները. ՖոտոշարքԼքված ավերակների մասին խոսելիս Պոմպեյն ու Մաչու Պիչուն են առաջինը գալիս մտքիդ, սակայն գոյություն ունեն նաև 19-րդ և 20-րդ դարից լքված բնակավայրեր, որոնք անբնակ են դարձել բնական աղետների, պատերազմների կամ տնտեսական ճգնաժամերի պատճառով։ Այս ուրվական-քաղաքներից շատերը երկրորդ կյանք են ստացել՝ կինոնկարահանման հրապարակ դառնալով, մյուսներն էլ տուրիստական կենտրոններ են դարձել հետաքրքրասերների համար։

 5   Պրիպյատ, Ուկրաինա

An abandoned school in Pripyat, Ukraine

1986թ-ի ապրիլի 26-ին՝ ժամը 1։23-ին, Սովետական Միության Չեռնոբիլ քաղաքի ատոմակայանի չորրորդ ռեակտորն աղետալի վթարի ենթարկվեց։ Տեղի ունեցած պայթյունի կրակի բոցն ու ռադիոակտիվ նյութերը տարածվեցին Պրիպյատի շրջակայքով, որը Չերնոբիլի մոտ գտնվող փոքրիկ քաղաք էր, որտեղ ապրում էին ատոմակայանի գիտնականներն ու աշխատակիցները։

Սովետական իշխանություններն ավելի ուշ Չեռնոբիլի շրջակայքի 19 կմ տարածքը փակեցին՝ Պրիպյատը թողնելով որպես ուրվական-քաղաք։ Արդեն գրեթե երեք տասնամյակ քաղաքը մնում է որպես աղետի հիշեցում։

Ռադիոակտիվ նյութերով լցված երբեմնի բնակելի շենքերում, սպորտային համալիրների շենքերում ու զվարճանքի այգիներում վայրի կենդանիներ են թափառում։ Քաղաքի փոստային գրասենյակում 1986թ-ից մնացած հարյուրավոր նամակներ մնացել են չուղարկված։ Չնայած Պրիպյատի ճառագայթման մակարդակը նվազել է այնքան, որ հնարավոր է այցելել ու հետազոտել Պրիպյատի տարածքը, այնուամենայնիվ, գիտնականները նշել են, որ մի քանի դար կպահանջվի, մինչև քաղաքն անվտանգ համարվի բնակության համար։

 4  Օրադուր-սուր-Գլան, Ֆրանսիա

Oradur-sur-Glane

1944թ․-ի հունիսի 10-ի կեսօրին Օրադուր-սուր-Գլան գյուղը դարձավ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ֆրանսիական բնակչության ամենաահասարսուռ կոտորածի թատերաբեմը։ Ֆրանսիացիների դիմադրությունը ճնշելու մտադրությամբ գերմանացիները շրջափակեցին գյուղը՝ սպանելով ողջ բնակչությանն ու հրի մատնելով նրանց տները։ Տղամարդկանց գնդակահարեցին, իսկ կանանց ու երեխաներին, եկեղեցում փակելով, սպանեցին պայթուցիկներով։ Միայն մի քանի հոգի կարողացան փրկվել՝ մեռած ձևանալով ու ավելի ուշ մոտակա անտառներ փախչելով։ Պատերազմից հետո նոր Օրադուր-սուր-Գլան կառուցվեց հին բնակավայրի մոտ, սակայն նախագահ Շառլ դը Գոլը պատվիրեց ձեռք չտալ փլատակները՝ այն պահպանելով որպես քաղաքի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան։ Փոքրիկ այս բնակավայրը մինչ այսօր մնում է հենց այնպես, ինչպես այն մնացել է ամայանալուց հետո։

 3  Հաշիմա կղզի, Ճապոնիա

hashima

Այսօր Հաշիմա կղզին ծովի պատերով շրջափակված բետոնե փլատակների ամայի լաբիրինթոս է, մինչդեռ ժամանակին աշխարհի ամենախիտ բնակեցված վայրերից մեկն էր։ Նագասակիի ափերի մոտ գտնվող այս փոքրիկ կղզին առաջին անգամ բնակեցվել է 1887թ-ին՝ հիմնվելով որպես ածխահանքային գաղութ։ Հետագայում այն գնեց «Mitsubishi»-ն՝ կղզում բետոնե բնակելի շենքեր կառուցելով։ Հետագա մի քանի տասնամյակների ընթացքում Հաշիմայում կյանքը եռում էր, հատկապես Երկրորդ աշխարհամարտի տարիներին, երբ ճապոնացիները հազարավոր կորեացի և չինացի գերիների ստիպում էին աշխատել հանքերում։ 1950-ականներին 6.3 հեկտար տարածքում բնակչության թիվը հասավ 5,259-ի։ Իսկ 1960-ականներին, երբ ածխին սկսեց փոխարինել նավթը, կղզում ապրելն այլևս անտանելի էր, և երբ 1974թ-ին ածխի հանքը փակվեց, այն սկսեցին լքել։ Լքվելուց ու ամայանալուց հետո՝ 2009թ-ին, կղզին պաշտոնապես բացվեց զբոսաշրջիկների համար և նույնիսկ ներշնչանք հանդիսացավ 2012թ-ի Ջեյմս Բոնդի «Skyfall» ֆիլմի համար։

 2  Վարոշա, Կիպրոս

famgusta

1970-ականներին Կիպրոսի Վարոշա բնակավայրի լողափն ամենահայտնի միլիոնատերերի «խաղահրապարակն» էր Միջերկրականում։ Այն տուրիստական ակտիվ կենտրոն էր, որտեղ հանգստանում էին այնպիսի հայտնիներ, ինչպիսիք Էլիզաբեթ Թեյլորն ու Բրիջիտ Բարդոն են։

Ամեն ինչ փոխվեց 1974թ-ին, երբ Թուրքիան ներխուժեց Կիպրոս և զավթեց դրա հյուսիսային մասը՝ ի պատասխան հունական նացիոնալիստական հեղաշրջման փորձի։ Վարոշայի 15,000 բնակիչներն ահի մեջ փախան քաղաքից՝ արժեքավոր իրերն ու նախկին կյանքը հետևում թողնելով։ Շատերը կարծում էին, որ մարտերից հետո բնակիչները կվերադառնան, սակայն շարունակական քաղաքական կոնֆլիկտը Վարոշան պահեց զինված հսկողության հետևում։ Այժմ Վարոշան ուրվական-քաղաքի է վերածվել, որտեղ ծառերն աճել են շենքերի հատակից ներս։ Ժամանակն այստեղ ասես կանգ է առել ամայանալուց հետո։

 1  Բոդի, Կալիֆորնիա

bodie 1

Կալիֆորնիայի Բոդի քաղաքը պաշտոնապես հիմնադրվել է 1876թ-ին, երբ հանքափորերն այստեղ ոսկու և արծաթի հանքեր հայտնաբերեցին։ Ոսկու տենդով տարված՝ մարդիկ սկսեցին «լցվել» այստեղ 1870-ականների վերջին։ Օրական այստեղ տասից ավելի մարդիկ էին գալիս, և բնակչությունը շուտով հասավ 10,000-ի։ Բոդին հայտնի էր դարձել որպես «մեղքերի ծով», որը լի էր կոպիտ տղամարդկանցով, մարմնավաճառներով ու օփիումի որջերով։

Շուտով, սակայն, գերբնակեցված թույլ ենթակառուցվածքն ու խիստ ձմեռները ստիպեցին բնակիչներին ավելի բարենպաստ վայրեր տեղափոխվել։ Մինչև 1940-ականներ բնակչությունը սկսեց նվազել, ու ի վերջո բնակավայրն ամբողջովին լքվեց՝ դառնալով ամենալավ պահպանված ուրվական-քաղաքներից մեկը, ու ամեն տարի բազմաթիվ 

Դիտումներ: 614 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<