Շաբաթ, 06.12.2025, 08:04
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Մայիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 3
Հյուրեր. 3
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 13 » 5 նշան, որ տղամարդը հմուտ է սեքսում
22:36
5 նշան, որ տղամարդը հմուտ է սեքսում

Ինչ-որ մեկի հետ երկարատև հարաբերություններ ունենալիս ցանկացած նորմալ կնոջ հետաքրքրում է, թե ինչպիսին կլինի սիրելին անկողնում: Սեքսի որակը կախված է ոչ այնքան տղամարդու հմտություններից, որքան նրա բնավորությունից: Եվ ուշադիր հետևելով տղամարդուն` կարելի է որոշակի պատկերացում կազմել նրա սեքսուալ հմտությունների մասին:

1. Նա ուշադիր է: Ուշադիր տղամարդն ուշադիր է և սեքսում: Իսկական ջենթլմենները հաճախ հմուտ սիրեկաններ են, ովքեր կարողանում են իրական հաճույք պատճառել կնոջը:

2. Նա գիտի, թե ինչպես «ճիշտ» դիպչել քեզ: Այստեղ պետք էլ չի հոգեբան լինել. եթե նա նրբորեն բռնում է ձեռքս, գրկում իրանդ, համբուրում շրթունքներդ, ապա նա նուրբ ու հմուտ կլինի նաև սեքսում:

3. Նա քո հետաքրքրություններն առաջին տեղում է դնում: Այդպես է` եթե դու ես որոշում, թե ինչ ֆիլմ կնայեք կամ որ սրճարանում թեյ կխմեք, սեքսում քո հաճույքն առաջին տեղում կլինի:

4. Նա չի շտապում: Սեքսը մրցավազք չէ: Այստեղ պարգևատրվում են միայն հանգիստ ու զուսպ տղամարդիկ:

5. Իր կողքին քեզ գեղեցիկ ես զգում: Սա, թերևս, ամենակարևոր ցուցիչն է: Մենք` աղջիկներս, կարող ենք թուլանալ անկողնում միայն այն ժամանակ, երբ գիտենք, որ գեղեցիկ ենք զուգընկերոջ համար: Եվ եթե նախապես գիտես, որ նա հիանում է քո մարմնով, ապա նման տղամարդու հետ սեքսը երկար կհիշվի:

Դիտումներ: 324 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<