Շաբաթ, 06.12.2025, 07:21
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Մայիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 18 » 7 խորհուրդ` աչքերի տակ առաջացող շրջանակներից ազատվելու համար
20:10
7 խորհուրդ` աչքերի տակ առաջացող շրջանակներից ազատվելու համար

Takprosto.cc կայքը գրում է, որ աչքերի տակ առաջացող մուգ շրջանակները նշան են այն բանի, որ օրգանիզմում ինչ-որ բան «լավ չի աշխատում»: Համարվում է, որ դրանք առաջանում են հոգնածության և քնի պակասի պատճառով, սակայն գոյություն ունեն մի խումբ գործոններ, որոնց հետևանքով կարող են աչքերի տակ շրջանակներ առաջանալ: Դրանցից կարելի է ազատվել հետևյալ միջոցներով:

1. Վարունգ: Այս միջոցից օգտվել են դեռ մեր տատիկները: Վերցրեք սառը վարունգ, այն շրջանաձև կտրեք այնպես, որ ծածկի ողջ աչքը՝ շրջանակների հետ միասին: Դրանք աչքերի վրա թողեք 15 րոպե:

2. Կարտոֆիլ: Սառը կարտոֆիլը կարող եք օգտագործել ուռածությունից ազատվելու համար: Կարտոֆիլը ողջ գիշեր թողեք սառնարանում, ապա լվացեք, բաժանեք մասերի և դրեք աչքերին 5-10 րոպե: Ապա լավ լվացեք աչքերը:

3. Կաթ: Կտորը թրջեք սառը կաթով: Այն աչքերին թողեք 20-30 րոպե:

4. Թեյի տոպրակներ: Տոպրակները թրջեք տաք ջրի մեջ, ապա սառնարանում թողեք 5-10 րոպե: Աչքերին դրեք 20-30 րոպե: Կանաչ թեյի և երիցուկի թեյերն ավելի արդյունավետ են:

5. Ձվի սպիտակուց: Խառնեք սպիտակուցը և վրձնի միջոցով քսեք աչքերին: Սպասեք 20 րոպե և աչքերը լվացեք տաք ջրով:

6. Սառույց: Այս  միջոցից պետք է օգտվել միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ է արագ ազատվել աչքերի տակի շրջանակներից: Դրանք մերսելով սառույցով` կարելի է փոքրացնել ծավալը:

7. Այլ միջոցներ: Շատ քնեք, ավելորդ ժամանակ մի ծախսեք հեռուստացույց դիտելու վրա: Առողջ սնունդ կերեք, հատկապես՝ մրգեր և բանջարեղեն: Պակասեցրեք աղի օգտագործումը. այն ջուրը պահում է օրգանիզմում: Շատ ջուր խմեք: Մի ծխեք:

Դիտումներ: 286 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<