Շաբաթ, 06.12.2025, 09:39
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Հուլիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 2
Հյուրեր. 2
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 22 » Անե՞լ դաջվածք, թե՞ ոչ. ցավոտ հարցեր
21:41
Անե՞լ դաջվածք, թե՞ ոչ. ցավոտ հարցեր

600x580

Կան մարդիկ, որոնց դաջվածք անելու միտքն անգամ տհաճություն է պատճառում: Եվ կան այնպիսիները, որոնց ոչ միայն գրավում, այլ նաև հանգիստ չի տալիս դաջվածք անելու միտքը:

Դաջվածքը կանացի գործ չէ՞

Չնայած այն հանգամանքին, որ դաջվածքներով կանայք վերջերս են բացահայտ տարածում ստացել, այնուհանդերձ, կանայք շատ հին ժամանակներից սկասած դաջվածքներ են արել: 19-րդ դարի վերջերում արդեն կային կանայք, ովքեր ամբողջությամբ նկարազարդված էին դաջվածքներով: Սովորաբար դա կրկեսային ներկայացումների ժամանակ հանդես եկող կանայք էին, կամ նավահանգստային քաղաքաների հասարակաց տան աշխատողներ (նավաստիները առանձնապես շատ էին գնահատում դաջվածքներով կանանց): Այստեղից էլ հասարակական գիտակցության մեջ ձևավորվել է բացասական վերաբերմունք դաջվածքների նկատմամբ, այն դեպքում, երբ դաջվածքվ տղամարդկանց հասարակությունը շատ բնական է վերաբերվել:

600x580

Երբ կանայք և տղամարդիկ արդեն հավասար իրավունքներ ունեին, կանյք հնարավորություն ստացան վարվել իրենց մարմնի հետ այնպես, ինչպես ցանկանում էին և ինչպես ճիշտ էին գտնում: Ցանկանո՞ւմ ես դաջվածք անել, արա: Հատկապես ժամանակակիցներկերը անվնաս են, ալերգիա չեն առաջացնում, իսկ արդիական սարքավորումները թույլ են տալիս հասնել բարձր գեղագիտական արդյունքի` մաշկը նվազագույնս վնասելով:

Կարելի է կարծիք լսել, որ կնոջ վրա դաջվածքը էսթետիկայի առումով գեղեցիկ չէ և վանում է տղամարդկանց: Սակայն պետք չէ մոռանալ, որ մարդիկ տարբեր են, և գեղեցիկի պակերացումն էլ տարբեր մարդկանց մոտ տարբեր է: Շատ տղամարդիկ դաջվածքը համարում են սեքսուալ գրավիչ: Ճիշտ է խոսել այդ մասին զուգընկերոջ հետ և պարզել դաջվածքների վերաբերյալ նրա անձնական վերաբերմունքը: Եթե դուք չափից շատ ենք անհանգստանում ձեր դաջվածքի նկատմաբ մարդկանց ունեցած վերաբորմունքի համար, ապա պետք չէ այն ընդհանրապես անել: Մարմնի տեսանելի մասում դաջվածք անելը քայլ է, որը հատուկ է համարձակներին: Եթե կան կասկածներ՝ նշանակում է դա ձեր համար չէ:

600x580

Ինչ պատկերով դաջվածք է հարմար կնոջ համար

Ցանկացած: Միակ բանը, ինչով պետք է առաջնորդվեք, դա ձեր անձնական ցանկություններն ու նախասիրություններն են: Նույնը վերաբերվում է նաև չափսին: Մեկը կարող է նախընտրել շատ փոքրիկ չափի՝ մարմնի ինտիմ հատվածում, իսկ մյուսը մեծ հրեշի դաջվածք՝ ողջ մեջի վրա: Սակայն ընտրելով համապատասխան պատկեր, նկատի ունեցեք, որ այն մշտապես ձեզ հետ է մնալու:

600x580

Ժամանակավոր դաջվածքներ չեն լինում

Լավ հիշեք: Այն, ինչ անվանում են ժամանակվոր դաջվածք, իրականում դաջվածք չէ, դա պարզապես փակցնովի պատկերներ են կամ մարմնի վրա նկարչություն է: Նման փակցնովի պատկերներն այսօր գործածում են ոչ միայն երեխաները, դրանք կան մի շարք բրենդային հագուստների հավաքածուներում և ճանաչված են ստեղծագործող էլիտայի շրջանում: Իսկ բոդի-արթը հիանալի քայլ է դաջվածքը փորձելու համար: Դրանք մարմնի վրա մնում են մեկ շաբաթից մինչև մի քանի ամիս, իսկ այդ ընթացքում կարելի է կողմնորոշվել, ցանկանում եք մշտական դաջվածք, թե՞ ոչ:

600x580

Ցավո՞տ է

Վերջին և ամենակարևոր հարցը՝ ցավի զգացողությունն է: Այո, ցավոտ կլինի, առանց ցավի հնարավոր չէ: Սակայն կանայք ավելի լավ են դիմանում ցավին, քան տղամարդիկ՝ դա կհաստատի դաջվածքի ցանկացած մասնագետ: Ցավի ուժգնությունը կախված է նրանից, թե որտեղ եք պատրաստվում դաջվածք անել, պատկերի ձևից և ձեր մաշկից: Ոչ ոք չի կարող նախապես ասել, թե որքան ցավոտ կլինի այս կամ այն պատկերը դաջելը:
Նաև պետք է իմանալ, որ մեծ դաջվածքներ անելիս այդ ընթացքում ցավի զգացողությունից բացի հնարավոր է զգաք ընդհանուր անհարմարություն և օրգանիզմի թուլացում: Դրանից առաջ պետք է լավ քնել և ուտել: Ամսեկանի և հղիության ժամանակ դաջվածք անել չի թույլատրվում:

 

Դիտումներ: 208 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<