Որոշ գորմաններ պատրաստ են ուտել կենդանի ութոտնուկ, խմել թունավոր բույսերից պատրաստված ըմպելիքներ և փորձել ձուկ, որի անզգույշ պատրաստումը կարող է մահացու լինել։ Սուր զգացողությունների կիրքն այնքան է ուժեղ նրանց մոտ, որ նրանք պատրաստ են ռիսկի դիմել՝ չնայած այն հանգամանքին, որ այդ ուտեստները կարող են վերջինը լինել նրանց կյանքում։
Ձուկ ֆիգու

«Նա, ով ուտում է ֆիգու ձուկ, հիմար է, ով չի ուտում՝ նույնպես». ճապոնական ասացվածքն արդիական է արդեն դարեր շարունակ։ Ճապոնիայում տարեկան տասնյակ մարդիկ մահանում են ֆիգուից թունավորման արդյունքում։ Այդ իսկ պատճառով միայն հատուկ դասընթացներ անցած խոհարարներն իրավունք ունեն պատրաստելու այս ձուկը։ Չէ՞ որ նույնիսկ անզգույշ մի շարժման արդյունքում այն կարող է մահացու լինել ուտողի համար։ Ֆիգուն պարունակում է մեծ քանակությամբ թույն։ Եվ դրա պատրաստումը հաջողված է համարվում միայն այն դեպքում, երբ արդյունքում այն ընդամենը վայրկյանների տևողությամբ է կաթվածահար անում մարդու մարմինը՝ այլ ոչ թե ընդմիշտ։
«Ցուլ» գորտ

Նամիբիայում այս գորտը մեծ մասսայականություն է վայելում և մատուցվում այնքան հաճախ, ինչպես հավը մեր սեղաններին։ Ֆրանսիայում ընդունված է պատրաստել այս գորտի միայն թաթերը, քանի որ դրանք նվազագույն չափաբաժնով են պարունակում մարմնում առկա ուժեղ թույնը։ Մինչդեռ Աֆրկայում ընդունված է ուտել այս գորտի ամբողջ մարմինը՝ բացառությամբ ներքին օրգանների։ Գորտը կարելի է համտեսել միայն անձրևոտ եղանակին, հակառակ պարագայում հետևանքները սարսափելի են՝ երիկամների ֆունկցիայի դադարեցում և թոքի քայքայում։ «Ցուլ» մականունն այս գորտը ստացել է իր 20-25 սմ երկարության և 400-600 գր քաշի համար։
«Սան նակ ջի». կենդանի ութոտնուկ

Ճապոնացիները և կորեացիներն այս ուտեստը մատուցում են կենդանի վիճակում։ Այն համեմուն են ամենատարբեր սոուսներով՝ կախված գուրմանի ճաշակից։ Ութոտնուկն ուտում են կենդանի վիճակում՝ մասնատելով մանր կտորների։ Այն թեև թունավոր չէ, սակայն տարեկան նրանից մահանում է միջինը 6 մարդ, քանի որ այս դժբախտ կենդանին շարժվում է նույնիսկ ուտողի կոկորդում՝ հասցնելով նրան շնչահեղձության։ Առավել մեծ վտանգ են ներկայացնում ութոտնուկի վրա առկա մակաբույծները, որոնք կարող են կպչել մարդու կերակրափողին։ Այդ իսկ պատճառով այն մատուցվում է մեծ քանակությամբ ջրի հետ մեկտեղ։ Այս ուտեստը նաև դիետիկ է համարվում, քանի որ ճարպեր չի պարունակում։
Կասսավա

Կասսավան աֆրիկական բույս է, որից տեղացիներն ավանդական ալյուր, ինչպես նաև որոշ ուտեստներ են պատրաստում։ Այն աճում է ջունգլիներում։ Կասսավայի արմատներն ու տերևները մեծ քանակությամբ ցիանական ջրածին են պարունակում, որը մահացու թունավոր է։ Եվ միայն աֆրիկացի խոհարարներն են կարողանում պատրաստել այն ճիշտ եղանակով։ Նույնիսկ միկրոտարրերի չափաբաժնով ցիանիդն ընդունակ է սպանել ցանկացած մարդու, և կասսավան ոչ ճիշտ պատրաստման դեպքում կարող է դառնալ Ձեր համտեսած վերջին ուտեստը։
Սարդ «ա-պինգ»

Կամբոջիայում այս սարդը ամենաթունավոր կենդանատեսակներից է և այնքան հարգի, ինչքան մեզ մոտ՝ ձկնկիթը։ Այս սարդերին որսով զբաղված է այդ երկրի բնակչության մեծամասնությունը։ Ամեն օր շուկայում դրանք վաճառվում են մեծ քանակությամբ, թեպետ տարեկան մեծ թվով տուրիստներ մահանում են դրանց թույնից։ Սարդին պատրաստում են թույն կրակի վրա խորովելով, իսկ թունավոր մարմնի մասերից պատրաստում են հատուկ թուրմ գինու համար։
|