Շաբաթ, 06.12.2025, 07:48
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Հուլիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 17 » Աստղիկ Սաֆարյանի ամենատպավորիչ հանգիստը Իբիցայում
21:45
Աստղիկ Սաֆարյանի ամենատպավորիչ հանգիստը Իբիցայում

Աստղիկ Սաֆարյանի ամենատպավորիչ հանգիստը Իբիցայում

ESem.am-ն այս անգամ զրուցել է երգչուհի Աստղիկ Սաֆարյանի հետ, ով այս օրերին հայրենիքում է և հանգիստը վայելելու փոխարեն ամբողջությամբ տրվել է աշխատանքին: ESem.am-ը պարզել է երգչուհու ամենատպավորիչ հանգիստը, որի մասին կարող ես իմանալ մեր բլից հարցազրույցից:

– Այս ամռանը որտե՞ղ և ո՞ւմ հետ եք մտադիր հանգստանալ:

– Քանի որ այժմ Հայաստանում եմ, ինքս ինձ նվիրել եմ աշխատանքին. կարելի է ասել, աշխատանքի մեջ եմ հանգստանում :) Օրեր են լինում՝ արթնանում եմ այն ցանկությամբ, որ կարելի է քաղաքից դուրս գնալ, հանգստանալ, սակայն աշխատանքն այնքան շատ է, որ չեմ կարողանում կազմակերպել: Այժմ մի շարք հեռուստատեսային նախագծերի եմ մասնակցում, որոնք կցուցադրվեն սեպտեմբերից, նոր երգեր եմ պատրաստում և մտածում եմ առաջիկա տեսահոլովակի մասին: Թեև, այս ամենից զատ, կարծում եմ, ամռան վերջին կմեկնեմ Իսպանիա, ծով կգնամ ու փոքր-ինչ կհանգստանամ:

– Ակտի՞վ, թե՞ պասիվ հանգստի կողմնակից ես:

– Ե՛վ ակտիվ, և՛ պասիվ: Եթե որևէ երկիր եմ մեկնում, ապա պետք է վայելեմ երկիրը, այցելեմ թանգարաններ, տեսարժան վայրեր, իհարկե, նաև ժամանցային վայրեր: Երբեք չի եղել մի դեպք, որ որևէ երկիր մեկնեմ ու ամբողջ օրս հյուրանոցում անցկացնեմ մինչև օրերը վերջանան: Կարելի է ասել՝ ակտիվ հանգստի կողմնակից եմ, թեև մարդիկ ակտիվ ասելով այլ բան են հասկանում՝ ոչ թանգարաններ այցելելը, այլ դիսկոտեկներ և այլն: Ի դեպ, տարբեր վայրեր այցելելուց հետո փորձում եմ գոնե մի քանի ժամով հյուրանոցի համար վերադառնալ, հանգստանալ ու նորից շարունակել:

– Առհասարակ նախընտրում ես Հայաստանո՞ւմ այն անցկացնել, թե՞ դրսում. ինչո՞ւ:

– Տասը տարուց ավելի է՝ ամռանը Հայաստանում չեմ եղել: Այս տարի այստեղ եմ աշխատանքի բերումով, բայց առհասարակ սիրում եմ ծովում հանգստանալ:

– Ըստ քեզ` ամռան հանգստի լավագույնը տարբերակը ո՞րն է:

– Ինքս ծովի, լողալու սիրահար եմ: Ինձ համար լավագույն տարբերակը ծովն է, ավազը, արևայրուքը ու միշտ այդպես էլ կազմակերպել եմ հանգսիտս:

– Ինչի՞ միջոցով կարելի է կոտրել ամռան տապը. ի՞նչն է ամռան լավագույն ընկերը:

– Կարելի է ասել՝ զովացուցիչ պաղպաղակի միջոցով: Բայց ընդհանուր առմամբ պետք է գտնել այնպիսի վայրեր, որտեղ հով է, մեկնել քաղաքից դուրս. մաքուր օդը կոտրում է տապը:

– Հագուստի ի՞նչ գույներ ես նախընտրում ամռանը:

– Գունավոր հագուստ. ինձ չեմ պատկերացնում սև և փակ հագուստով: Հասկանում եմ, որ մարդիկ աշխատանքից ելնելով տաբատ կամ շապիկներ են հագնում, բայց եթե աշխատանքային այդ պարտադրանքը չկա, կարելի է թեթև հագնվել ու թեթև զգալ:

– Քեզ համար ի՞նչ գույնով է ասոցացվում ամառը:

– Դեղին, արևի գույնով, նաև՝ կանաչ, գազարագույն և այլն:

– Նախորդ տարիների հանգստից ո՞րն է առավել տպավորվել:

– Բոլոր հանգիստներս էլ յուրովի լավ են անցել: Յուրաքանչյուր երկիր իր առանձնահատկությունն ունի, զարմանալի հետաքրքրությունները, որոնք տպավորվում են քո մեջ, հետագայում դառնում կրթություն: Այնքան է քոնը դառնում, որ չես կարողանում առանձնացնել: Բայց ինձ համար միշտ էլ տպավորվել է Իբիցայում անցկացրած հանգսիտս, երբ գնացել էի Դավիթ Գուետայի փարթիին. եթե չեմ սխալվում, 2011 թվականին էր:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Աղբյուրը` http://www.esem.am/news/article/view/5/1...
  •  
 
Դիտումներ: 158 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<