Շաբաթ, 06.12.2025, 10:09
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Մայիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 22 » Բեկումնային հայտնագործություններ, որոնք ձեռնտու չեն «հաբռգած» բիզնեսմեններին
19:34
Բեկումնային հայտնագործություններ, որոնք ձեռնտու չեն «հաբռգած» բիզնեսմեններին

Առաջընթացը, ինչպես հայտնի է, նույն տեղում չի խարխափում։ Սակայն, չգիտես թե ինչու, վերջին հարյուրամյակում բենզինի այլընտրանք չի գտնվել, ոչ էլ քաղցկեղի բուժման միջոց կամ ողջ աշխարհի բնակչությանը կերակրելու եղանակ։ Թե՞ գտել են։ Չէ հա, եթե գտած լինեին, անպայման արդեն գործարկած կլինեին, ու բոլորս երջանիկ կապրեինք։ Այդպես է, չէ՞։ Իսկ գուցե բնավ էլ ոչ։ 


Այլընտրանքային վառելանյութ

Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ խոսակցություններ են պտտվում ավելի էժան ու էկոլոգիապես ավելի մաքուր վառելանյութի մասին, սակայն դրանք խոսակցություն էլ մնում են։ Ջրածինը բենզինից վատ չի այրվում, իսկ դրա այրման նյութերն անհամեմատ պակաս թունավոր են։ Ինչ վերաբերում է այս գազի հայթայթմանը, դրա պակասը շրջակա միջավայրում չկա, իսկ դրա հայթայթման եղանակները հայտնի են ու լայնորեն կիրառվում են արդյունաբերության մեջ։  

Իբրև ջրածնի օգտագործումից խուսափելու պատրվակ նշում են, որ այն պայթյունավտանգ է, և պայթուցիկ նյութով լցված փոխադրամիջոցով երթևեկելը վտանգավոր է։ Սակայն մի՞թե բենզինը պայթյունավտանգ չէ։ Բացի այդ, կա ջրից ջրածին ստանալու հին մեթոդը՝ էլեկտրատարրալուծումը։ Անկասկած, ցանկության և համապատասխան ֆինանսավորման դեպքում հարավոր է կառուցել սարքավորում, որը կարող էր ջրից ջրածին ստանալ։ Հատուկ տեխնոլոգիայի միջոցով հնարավոր կլիներ լուծել պայթյունավտանգության խնդիրը։ 

Ում և ինչու ձեռնտու չէ նավթային արտադրանքներից անցումը ջրով լիցքավորման մեթոդին՝ պարզ է։ Բենզինի և դիզելային վառելիքի շրջանառությունը Ռուսաստանում մոտ 62 միլիոն տոննա է կազմում։ Եվս 140 միլիոնն արտահանվում է։ Դե իսկ հսկայական եկամուտներից զրկվելը ոչ միայն Ռուսաստանի, այլև աշխարհի ցանկացած անկյունի բիզնեսմեններին ձեռք չի տալիս։ 

«Անբուժելի» քաղցկեղ  

Սեպտեմբերի սկզբին Քաղցկեղի հետազոտությունների համաշխարհային հիմնադրամը հրապարակեց, որ աշխարհում ամեն տարի 12 մլն մարդ հիվանդանում է քաղցկեղով։ Ուռուցքաբանական հիվադություններ ունեցողների բուժման համար տարեկան մոտ 286 միլիարդ դոլար է կազմում։ 1983 թ.-ին Տուլիո Սիմոնչինի անունով մի բժիշկ բուժեց մի իտալացու, ում ախտորոշել էին թոքերի մահացու քաղցկեղ։ Նրան ընդամենը մի քանի ամսվա կյանք էին տալիս, այնինչ կարճ ժամանակ անց այդ մարդն ամբողջովին ապաքինվեց։ Իր հաջողություններով ոգևորված միամիտ Սիմոնչինին փորձարկեց իր բուժման մեթոդը և այլ հիվանդների վրա, ապա Իտալիայի առողջապահության նախարարությանը ներկայացրեց իր տվյալները՝ հուսալով, որ նրանք կօգնեն իր մեթոդի ավելի լայն գործարկմանը։ Այնինչ նախարարությունը զրկեց նրան լիցենզիայից, քանի որ նա բուժել էր առողջապահության նախարարության կողմից հաստատում չունեցող դեղերով։ Նրա վրա հարձակում գործեց նաև մամուլը, որում խեղճ բժիշկը ծաղրուծանակի էր ենթարկվում։ Շուտով նա երեք տարվա ազատազրկման դատախարտվեց իբրև թե հիվանդներին սպանելու համար։ Առողջապահական կազմակերպությունն անհեթեթ համարեց սոդայի միջոցով քաղցկեղի բուժման մեթոդը, մինչդեռ քիմեոթերապիան, որն իբրև թե ստուգված մեթոդ է, բազում մարդկանց մահվան դուռն է հասցնում։ Ազատություն ստանալուց հետո նա հենց այս մեթոդով էլ շարունակեց բուժել հիվանդներին, սակայն քանի որ նրա վրա այդքան հարձակումներ էին եղել, և նա օժանդակություն չէր ստացել համախատասպան նախարարության կողմից, նրա մասին հիմա քչերը գիտեն։ Այս բժիշկը հաճախ ոչ թե անձամբ է բուժում հիվանդներին, այլ հեռախոսով կամ էլ փոստով հայտնում է նրանց, թե ինչ է պետք անել բուժվելու համար։

Քաղցկեղի բուժման համար օրը 286 միլիոն դոլար է ծախսվում, իսկ սոդայի մի տուփը 100-200 դրամ է։ Պարզ չէ, որ սոդայով բուժումը «կխփեր» որոշ մարդկանց բիզնեսներին։  

«Անբավարար» պարենամթերք  



Տարածված է մի թյուր տեսություն, ըստ որի՝ երկրագնդի վրա վերաբնակեցում է տեղի ունենում։ Իրականում նման բան չկա։ Ինչ վերաբերում է Աֆրիկայի, Ասիայի ու Հարավային Ամերիկայի սովին, հարցն այն չէ, որ աշխարհում այստեղի բնակիչներին կերակրելու համար բավականաչափ սնունդ չկա։ Պարզապես հարկավոր է ավելի շատ պարենամթերք արտադրել։ Դեռևս 1960 թ.-ին Անգլիայում ստեղծվեց սերմերի մշակման մի եղանակ, որը թույլ էր տալիս մի քանի անգամ ավելացնել բերքի քանակը։ Այս եղանակի հեղինակը Լ. Ռոն Հաբբարդն է։ Բնականաբար, նրա մեթոդի «դեմն էլ առան»՝ սեփական բիզնեսները պահպանելու նպատակով։

Մի խոսքով, այս բոլոր խնդիրների հիմքում ընկած է էգոիզմը։ Բիզնեսմենները, նախարարություններն ու կառավարությունները չեն պատրաստվում մարդկային կյանքերն իրենց նեղ անձնական շահերից վեր դասել։      

 
Դիտումներ: 272 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<