Շաբաթ, 06.12.2025, 07:21
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք
|
12blog.ru |
| Վիճակագրություն |
|---|
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0
|
|
Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 27 » Բժիշկները բացատրել են, թե ինչու է հարկավոր ամռանը շատ ձմերուկ ուտել
14:54 Բժիշկները բացատրել են, թե ինչու է հարկավոր ամռանը շատ ձմերուկ ուտել |

Ձմերուկը ամենասննդարար մթերքներից մեկն է: Առաջին հերթին այն օգնում է նիհարել: Ինչպես հայտնի է, այն պարունակում է ցիտրուլին ամինաթթուն, որը երիկամներում արգինինի է վերածվում: Այդ միացությունն էլ կանխում է ճարպային բջիջներում ճարպի կուտակումը: Ընդ որում, ցիտրուլինի ազդեցության տակ ճարպային բջջիջները ավելի քիչ ճարպ են արտադրում:
Ցիտրուլինը արագացնում է լեյկոցիտների մատակարարումը մաշկի վնասված մասեր։ Հետևաբար, նոր հյուսվածքների ձևավորման գործընթացը և վերքերի ապաքինումն ավելի արագ է կատարվում:
Ձմերուկը А վիտամինի աղբյուր է հանդիսանում, փոխանցում է Meddaily-ն: Այն պաշտպանում է տարիքային մակուլյար դեգեներացիայից և հավկուրությունից: Վիտամին А-ն պահպանում է մաշկի երիտասարդությունը, ատամները, ոսկորները, փափուկ հյուսվածքները, լորձաթաղանթը:
Ձմերուկը բարելավում է սրտանոթային համակարգի աշխատանքը: Մասնավորապես, այն չի թողնում, որպեսզի խոլեստերինի մակարդակը բարձրանա: Ձմերուկ նվազեցնում է մարմնի ջերմաստիճանը և արյան ճնշման ցուցանիշները: Այդ պատճառով էլ ձմերուկը ջերմային հարվածի լավագույն պաշտպաններից է: Այն խթանում է քրտարտադրությունը, հովացնում է մարմինը:
|
|
Դիտումներ: 175 |
Ավելացրեց: Lev
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|