Անփույթ տղամարդը ցանկանում էր սելֆի անել բոժոժավոր օձի հետ, բայց արդյունքում սողունը խայթեց նրան։
Բանն այն է, որ Սան Դիեգոյի բնակիչ Թոդ Ֆասսլերը նախկինում շատ էր սիրում օձերին, ավելին` նա կարծում էր, որ կարողանում է ընդհանուր լեզու գտնել նրանց հետ։ Նա նույնիսկ տանը բոժոժավոր օձ էր պահում։
ԱՄՆ–ի Անկախության օրը Թոդը նշում էր բնության գրկում, որտեղ էլ նկատեց մի բոժոժավոր օձի և որոշեց սողունի հետ սելֆի անել։ Բայց օձն այլ կարծիքի էր և արդյունքում խայթեց նրան։
–Իմ ողջ մարմինը բառացիորեն կաթվածահար եղավ։ Լեզուս դուրս ընկավ բերանիցս, աչքերս` պտտվեցին ակնախորշերում,– հիշում է Թոդը։

Խայթած ձեռքը բոսորագույն դարձավ։ Որպեսզի փրկեն Թոդի կյանքը, նրան ստիպված մի քանի հիվանդանոց տեղափոխեցին։
Արդյունքում բժիշկները 153 հազար 161 դոլար և 25 ցենտի հաշիվ ներկայացրեցին տղամարդուն։ Նրա ապահովագրական կազմակերպությունը դեռևս բանակցություններ է վարում հիվանդանոցների հետ և դեռ հայտնի չէ, թե որքանով կթեթևանա արկածախնդիր տղամարդու քսակը։

|