Շաբաթ, 06.12.2025, 07:20
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Հուլիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 9 » Բոլոր ժամանակների ամենասրամիտ 8 պատասխանները
17:13
Բոլոր ժամանակների ամենասրամիտ 8 պատասխանները

BlogNews

 

 1  Փիլիպոս Երկրորդ Մակեդոնացին ընդդեմ Սպարտայի

Փիլիպոս Երկրորդ Մակեդոնացին Սպարտային ուղղված նամակում գրել էր.

Խորհուրդ եմ տալիս անհապաղ հանձնվել, քանի որ եթե իմ բանակը մտնի ձեր հողեր, ես կոչնչացնեմ ձեր այգիները, կստրկացնեմ մարդկանց և կավերեմ ձեր քաղաքները։

Սպարտացիների պատասխանը.

Եթե...

 

 

 

 2  Ուինսթոն Չերչիլն ընդդեմ Լեդի Աստորի

Լեդի Աստոր. Եթե ես Ձեր կինը լինեի, պարո՛ն, ես կթունավորեի Ձեր սուրճը։

Ուինսթոն Չերչիլ. Եթե ես Ձեր ամուսինը լինեի, կխմեի այն։

 3  Էդնա Ֆերբերն ընդդեմ Նոել Քոուարդի

Նոել Քոուարդ. Էդնա, դուք համարյա տղամարդու եք նման։

Էդնա Ֆերբեր. Դուք նույնպես։

 4  Էռնեստ Հեմինգուեյն ընդդեմ Ուիլյամ Ֆոլքների

Ֆոլքներ. Նա երբեք հայտնի չի եղել այնպիսի բառերի օգտագործմամբ, որոնք ընթերցողին կստիպեին ստուգել բառարանը։

Հեմինգուեյ. Խեղճ Ֆոլքներ։ Նա իսկապես կարծում է, որ մեծ զգացմունքները մեծ բառերից ե՞ն գալիս։

 5  Ուինսթոն Չերչիլն ընդդեմ պառլամենտի անդամներից մեկի

Պառլամենտի անդամ. Պարո՛ն Չերչիլ, պարտադի՞ր է քնել, երբ ես խոսում եմ։

Չերչիլ. Ո՛չ, ամբողջովին կամավորական սկզբունքով է։

 6  Մահաթմա Գանդին ընդդեմ Արևմուտքի

Լրագրող. Ի՞նչ եք կարծում արևմտյան քաղաքակրթության մասին։

Գանդի. Կարծում եմ՝ լավ գաղափար կլիներ։

 7  Լինքոլնն ընդդեմ օտարերկրյա դիվանագետի

Երբ դիվանագետը նկատում է Լինքոլնին կոշիկները մաքրելիս, հարցնում է.

Պարո՛ն նախագահ, Դո՞ւք եք մաքրում Ձեր կոշիկները։

Լինքոլն. Այո՛։ Իսկ ո՞ւմ կոշիկներն եք մաքրում Դուք։

 8  Հովիվ Էդվարդ Էվերեթ Հեյլն ընդդեմ ԱՄՆ Սենատի

Երբ նրան հարցրեցին՝ արդյոք աղոթո՞ւմ է սենատորների համար, Հեյլը պատասխանեց.

Ո՛չ։ Ես նայում եմ սենատորներին ու աղոթում երկրի համար։

 
Դիտումներ: 9362 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<