Շաբաթ, 06.12.2025, 07:21
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Հունիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 2 » Չինական Արգելված քաղաքում մերկ կնոջ լուսանկարները դարձել են սկանդալի պատճառ
17:30
Չինական Արգելված քաղաքում մերկ կնոջ լուսանկարները դարձել են սկանդալի պատճառ

Replik.am-ը գրում է.

Համացանցի չինացի օգտատերերը վրդովված են հրապարակված լուսանկարների պատճառով, որոնցում մերկ մոդելը երևում է Պեկինի Արգելված քաղաքի ֆոնի վրա, գրում է The Daily Miror-ը:

Որոշ նկարներում աղջիկը, ում անունը չի հրապարակվում, երևում է ամբողջովին մերկ: Լուսանկարների հեղինակը չինացի լուսանկարիչ Վոն Դոնգն է: Սկանդալային լուսանկարները նախ հրապարակվել են Weibo կայքում և Wanimal բլոգում, որոնք մասնագիտացված են պատմական հուշարձանների ֆոնին նյու ոճի լուսանկարներ տարածելու գործում:

Այն բանից հետո, երբ նկարները հայտնվեցին համացանցում, մի քանի հազար օգտատերեր Վոն Դոնգին մեղադրեցին ավանդույթների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու մեջ, իսկ վերջինս նշել է, որ ուղղակի իր աշխատանքն է արել:

Հավելենք, որ լուսանկարիչը, չինական օրենքների համաձայն, կարող է պատասխանատվության ենթարկվել, մասնավորապես 5-10 օր անցկացնել անազատության մեջ:

Դիտումներ: 380 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<