
Ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր փաստ «ճգնավորների թագավորության»՝ Հյուսիսային Կորեայի մասին:

Հյուսիսային կորեացիները աշխարհի ամենագրագետ ազգերից մեկն են. երկրում բնակչության գրագիտության միջին մակարդակը հասնում է 100%-ի:

Երկրում թույլատրված է կառավարության հաստատած ընդամենը 28 սանրվածք: Աղջիկները կարող են 14 տարբեր սանրվածք ունենալ, ամուսնացած կանանց դեպքում հարկի է կարճ սանրվածքը, իսկ միայնակ կանայք կարող են ավելի երկար մազեր ունենալ:

Տղամարդկանց արգելված է մազերը 5 սմ-ից ավել երկարացնել, իսկ տարեցները կարող են մինչև 7 սմ երկարությամբ մազեր ունենալ:

Հյուսիսային Կորեայի ներկայիս ղեկավար Կիմ Չեն Ինի հոր՝ Կիմ Չեն Իրի տարեկան ծախսը (700.000 եվրո) էլիտար կոնյակի վրա 800 անգամ գերազանցել է երկրում տարեկան միջին եկամուտը: Հյուսիսային Կորեայում տարեկան միջին եկամուտը, ըստ գնահատումների, հասնում է 1-2000 դոլարի:
Դիկտատորը նաև կինոման է եղել, նրա հավաքածուում ավելի քան 20.000 ֆիլմ է եղել: Նրա սիրելի ֆիլմերից էին «Ռեմբոն», «Գոձիլլան»:

Հյուսիսային Կորեայի բոլոր հողերի 20%-ից քիչ մասն է պիտանի գյուղատնտեսական մշակաբույսեր ցանելու համար:

Հյուսիսային Կորեայի բնակիչները, հատկապես՝ Կորեայի պատերազմից հետո ծնվածները, հասակով մոտ 6 սմ-ով կարճ են հարավկորեացիներից:

Հյուսիսային Կորեան աշխարհում չորրորդն է իր կանոնավոր բանակի թվով:

Հյուսիսային Կորեայի բանակի շարքերը համալրելու պատրաստ մարդկանց թիվը մոտավորապես հավասար է Սենեգալ պետության բնակչության թվին:
6.515 մլն տղամարդ և 6.418 մլն կին պիտանի է Հյուսիսային Կորեայի բանակում ծառայելու համար:

Երկրում ճանապարհների ընդհանուր երկարությունը 25.554 կմ է, որից միայն 724 կմ-ն է ասֆալտապատ:

Հյուսիսային Կորեայում մոտ 6 մլն մարդ տառապում է սննդամթերքի պակասից, իսկ երեխաների 33%-ը քրոնիկ թերսնման վիճակում է:

Հյուսիսային Կորեան անվանում են աշխարհի ամենակոռումպացված երկիրը Աֆղանստանի և Սոմալիի հետ:
|