Panorama.am-ը գրում է.
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը ներկայացրել է միջազգային բորսաներում ցորենի գների վերաբերյալ տեղեկատվություն:
Աշխարհում յուրաքանչյուր տարի արտադրվում է մոտ 725 մլն․ տոննա ցորեն։ Նշված խմբաքանակի զգալի մասը համաշխարհային մի քանի խոշոր բորսաների (CBOT, MATIF, LIFFE և այլն) միջոցով վաճառվում է աշխարհում ցորենի պահանջարկ ունեցող երկրներին։ Այդ բորսաներում սահմանված գները տարբեր պատճառներից ելնելով, յուրաքանչյուր տարի ձևավորվում են յուրովի։
Ինչպես նկատելի է, ապրիլ-հուլիս ամիսների ընթացքում Ռուսաստանում ցորենի գներն աստիճանաբար անկում են ապրել։ Հուլիսի 10-ին արձանագրված գինը -11․1%-ով ցածր է ապրիլի 10-ին արձանագրված գնից։ Գնային նման տատանումը, պայմանավորված է ինչպես 2014թ․ աննախադեպ ցորենի բերքով, այնպես էլ Ռուսաստանի կառավարության վարած հատուկ քաղաքականությամբ։ Մասնավորապես, ՌԴ կառավարությունը ընթացիկ տարվա մայիսին որոշում ընդունեց 2015թ․ մայիսի 15-ից վերացնել երկրից արտահանվող ցորենի վրա դեռևս նախորդ տարվանից սահմանված մաքսատուրքը, ինչը բնականորեն ևս ազդեց ցորենի գնի իջեցման վրա։ Ներկայումս ռուսաստանյան շուկայում (հարավային հատված) 1 տոննա ցորենի արժեքն է 77.771 դրամ (1 ռուբլին = է 8.3 դրամ)։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ