Շաբաթ, 06.12.2025, 07:20
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Օգոստոս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Օգոստոս » 29 » Դարչինով դիմակ՝ մազերի աճն արագացնելու համար
13:37
Դարչինով դիմակ՝ մազերի աճն արագացնելու համար

Մազերի աճն արագացնելու հիանալի դիմակ կա: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է`

մեկ ճաշի գդալ կռատուկի, նարնջի կամ նշի յուղ

մեկ թեյի գդալ աղացած դարչին

երկու ճաշի գդալ կեֆիր

Մի փոքր տաքացրու յուղը ջրի գոլորշու վրա, ավելացրու դարչինն ու կեֆիրը: Լավ խառնիր զանգվածը: Մերսող շարժումներով քսիր դիմակը գլխամաշկին հինգ րոպե շարունակ: Դիմակի մնացած մասը քսիր մազերին:

Փաթաթիր գլուխդ պոլիէթիլենով և սրբիչով: Դիմակը պահիր 30 րոպե:

Պրոցեդուրայի ընթացքում կարող ես ջերմություն և թեթևակի ծակծկոց զգալ. դիմացիր: Դիմակը տաքացնում է գլխամաշկն ու արագացնում արյան շրջանառությունը:

Մի մոռացիր, որ բնական յուղերն ու դիմակի ակտիվ կոմպոնենտները կարող են ալերգիա առաջացնել: Դիմակը քսելուց առաջ համոզվիր, որ օրգանիզմդ լավ է տանում բոլոր բաղադրատարրերը:

Դարչինով դիմակից հետո մազերը ոչ միայն կփայլեն առողջությամբ, այլև կսկսեն ակտիվորեն աճել: Քսիր այն շաթաբական 1-2 անգամ, և արդյունքն իրեն երկար սպասեցնել չի տա:

Դիտումներ: 5780 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<