Life.panorama.am-ը գրում է.
Դդմիկի դիետան, ինչպես և վարունգի դիետան, համարվում է ամռանը նիհարելու լավագույն դիետաներից մեկը: Դրա շնորհիվ կարելի է ազատվել 2-3 կիլոգրամ ավելորդ քաշից: Դրա հետ մեկտեղ դդմիկի դիետային հետևելը դժվար չէ, քանի որ դդմիկով կերակուրների հսկա ճաշացանկ կա:
Բացի այդ այս բանջարեղենը բավականին էժան է: Դդմիկի դիետային հետևել կարելի է մի քանի շաբաթ: Գլխավորը՝ չմոռանալ կերակրացանկի բազմազանության մասին, որպեզի օրգանիզմում չառաջանա օգտակար նյութերի և վիտամինների դեֆիցիտ:
Դդմիկի դիետայի օգուտները.
1. Դդմիկը ունի միզախթանման գործառույթ, հետևաբար դդմիկի դիետան կարող է նպաստել օրգանիզմից ավելորդ հեղուկի հեռացմանը:
2. Դդմիկը ամենադիետիկ և բուժիչ բանջարեղեններից է, հատկապես օգտակար է շաքարային դիաբետի, աղեստամոքսային հիվանդությունների, լյարդի, լեղապարկի և սրտի խանգարումների դեպքում:
3. Այն օգնում է հեռացնել օրգանիզմից խոլեստերինի ավելցուկը:
4. Այն նաև նպաստում է նյութափոխանակությանը, մարսողությանը, օգնում ազատվել ստամոքսում ծանրության զգացումից:
Դդմիկի դիետայի 9-ը կանոններ
1. Ընտրեք ոչ մեծ դդմիկներ՝ 20-30 սմ, մի կեղևազրկեք այն, որպեսզի չնվազեցնեք օգտակար նյութերի քանակը
2. Կերեք հաճախ և քիչ. 5-6 անգամ օրական՝ 200-250 գրամ չափաբաժիններով
3. Համատեղեք դդմիկը այլ ուտելիքների հետ, մի մոռացեք մրգերի մասին: Ընդհանուր առմամբ օրական պետք է ուտել 5-6 տեսակ մրգեր և բանջարեղեն
4. Մի բացառեք ձեր սնունդից սպիտակուցները. Պատրաստեք ձուկ, թռչնամիս, միս, ոչ յուղոտ կաթնաշոռ:
5. Իսկ քաղցրեղենից, երշիկներից, ապխտած մսեղենից պետք է գոնե դիատեյի ընթացքում հրաժարվել
6. Պատրաստեք դդմիկը շոգեխաշելով, տապակելով և այլ ձևերով: Սակայն պատրաստելուց որքան հնարավոր է քիչ օգտագործեք աղ և ճարպ: Օգտագործեք ձիթապտղի կամ կտավատի յուղ:
7. Հավելումներից նախընտրեք յոգուրտը, կիտրոնի հյութը և առանց ճարպի թթվասերը:
8. Խմեք ոչ քաղցր և օգտակար ըմպելիքներ. ջուր առանց գազի, կանաչ թեյ, կոմպոտ առանց շաքարի:
9. Մի օգտվեք դդմիկի դիետայից, եթե ունեք երիկամների կամ ստամոքսի հետ կապված խնդիրներ: