Շաբաթ, 06.12.2025, 07:48
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Հուլիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 20 » Էջմիածնում պատին հայտնված խաչի «առեղծվածը» (ֆոտո)
22:18
Էջմիածնում պատին հայտնված խաչի «առեղծվածը» (ֆոտո)

Էջմիածնում պատին հայտնված խաչի «առեղծվածը» (ֆոտո)

Էջմիածին քաղաքի բնակիչներ և ոչ միայն: Օրեր շարունակ շատերը երեկոյան ժամերին գտնվում էին Շուշանիկ Կուրղինյան փողոցում, որ տեսնեն տներից մեկի ավտոտնակի վրա հայտնվող լուսավոր խաչը: Ոմանք այնտեղ էին որպես հրաշք համարողներ ,ոմանք ` գիտական բացատրություն փնտրողներ, ոմանք ` մարդիկ ովքեր ուզում էին հասկանալ, արդյոք դա հրաշք է, թե`տեսողական խաբկանք: Ես երրորդ խմբին էի պատկանում: Ինձ համար ամեն ինչ հասկանալի է: Երեկ չէ առաջին օրը`հուլիսի 18 ին, որոշել էի մնալ տեղում մինչև գեսգիշեր և տեսնել, թե ինչպես է պատկերը կեսգիշերին վերանում:

11751463_479500655564898_324996589627835216_n

Կես գիշերից հետո, երբ քաղաքի գիշերային լուսավորությունը մարվեց, պատկերը ակնթարթորեն անհետացավ: Երեկ`հուլիսի 19 ԻՆ գնացի, որ տեսնեմ արդյոք դա զուգադիպություն է : Տեղում մի խումբ մարդիկ երկար ձողի վրա փայտե արկղ էին ամրացրել, որ ստուգեյին պատկերի էությունը: Նախ, երբ պահեցին արկղը պատկերի վրա, այն հայտնվեց արկղի վրա, հետո օդում մի քանի տեղում պահեցին`հավանական ճառագայթի ուղղությամբ, պատկերը վերացավ, ապա դիմացի տան ավտոտնակի տանիքին շարունակեցին ստուգումը, որից պարզվեց ամեն ինչ: Դա հրաշք չէր, դա ինչ որ մեկի չար կատակը չէր. դա ընդամենը պատուհանի ապակու անկյան լուսային անդրադարձն էր: Այժմ գիշերը տվյալ փողոցի բնակիչները կարող են հանգիստ քնել, իսկ մյուսները, բան ու գործը թողած, չեն կանգնի փողոցում մինչև կեսգիշեր:

Հեղինակ՝ Տիգրան Մկրտչյան

Աղբյուրը` https://www.facebook.com/photo.php?fbid=...
Դիտումներ: 261 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<