Շաբաթ, 06.12.2025, 07:21
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Հունիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 3 » «Եկել եմ, որպեսզի մասնակցեմ քույրիկիս հարսանիքին». Արևիկ Ալավերդյանը Հայաստանում է
21:06
«Եկել եմ, որպեսզի մասնակցեմ քույրիկիս հարսանիքին». Արևիկ Ալավերդյանը Հայաստանում է
«Եկել եմ, որպեսզի մասնակցեմ քույրիկիս հարսանիքին». Արևիկ Ալավերդյանը Հայաստանում է
Երգչուհի Արևիկ Ալավերդյանը գրեթե երեք տարի է, ինչ ամուսնությունից հետո մշտական բնակությամբ տեղափոխվել է Ֆրանսիա, սակայն, իր խոսքերով, կարոտից ելնելով հաճախ է այցելում Հայաստան: Երևանի և հարազատների նկատմամբ կարոտն ու նաև, իր խոսքերով, լավ առիթը Արևիկին օրեր առաջ կրկին բերել է հայրենիք. «Կրկին վերադարձել եմ և կրկին ուրախ առիթների համար. եկել եմ, որպեսզի մասնակցեմ քույրիկիս հարսանիքին»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց երգչուհին:
 
 
Երգչուհու փոխանցմամբ, այս անգամ կարճ ժամանակով է եկել Հայաստան. «Այստեղ կլինեմ մոտավորապես 15 օր, մի շարք պատճառներ կան, որոնց համար պետք է շուտ մեկնեմ, թեպետ, շատ կցանկանայի, որ ամեն տարվա նման ողջ ամառը իմ Երևանում անցկացնեի»:
 
Երգչուհին պատմեց, որ հաճախակի այցերը հայրենիք իրեն շատ են օգնում. «Հաճախ Հայաստան գալը ինձ օգնում է ավելի հեշտ հարմարվել իմ «երկրորդ հայրենիքում»: Շատ ուրախ եմ, որ ամուսինս ըմբռնումով է մոտնում իմ ցանկություններին և չի խոչընդոտում, որպեսզի հաճախ գամ Հայաստան, քանի որ շատ ժամանակ ես առանց ամուսնուս եմ գալիս, ինչպես և այս անգամ»,- ոգևորությամբ նշեց նա:
 
 
Խոսելով հայրենիք որպես հյուր վերադառնալու իր զգացողություններից՝ Արևիկը պատմեց. «Երբ գալիս եմ, երկու օր հետո այնպիսի տպավորություն է լինում, կարծես երբեք չեմ հեռացել: Շատ կցանկանամ, որ այդ զգացողություններս պահպանվեն ամեն այցիս ժամանակ»: Արևիկ Ալավերդյանը նշեց նաև, որ այս ընթացքում հստակ գործեր չի նախատեսել. «Քանի որ կարճ ժամանակով եմ եկել, շատ բան չեմ հասցնի անել, կվայելեմ Երևանս հարազատներիս և ընկերներիս հետ»,- ընդգծեց երգչուհին:
 
Դիտումներ: 304 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<