Շաբաթ, 06.12.2025, 08:50
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Մայիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 2
Հյուրեր. 2
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 15 » Երեք պատճառ, որոնց համար տղամարդիկ դավաճանում են սիրելի կանանց
21:12
Երեք պատճառ, որոնց համար տղամարդիկ դավաճանում են սիրելի կանանց

Տղամարդկանց և կանանց հարաբերությունների ոլորտի բրիտանացի մասնագետները պարզել են, թե ինչու են զուգընկերները դավաճանում մեկը մյուսին: Եթե հարաբերություններն արդեն երկարատև են, և անհետացել է թարմության զգացողությունը, ապա դավաճանության պատճառը պարզ է: Սակայն զույգեր կան, ովքեր համատեղ կյանքի երկար տարիների ընթացքում էլ չեն կորցնում կիրքը:

Քիչ չեն նաև դեպքերը, երբ դավաճանությունները սկսվում են հարաբերությունների հենց սկզբում: Հենց այս հարցի ուսումնասիրությամբ են զբաղվել Մաքմաստերի համալսարանի գիտնականները:

Տղամարդկանց շրջանում անցկացված հարցումներին հիմնականում հետևյալ պատասխաններն են տրվել.

1. 18%-ը պատասխանել է, որ երբ հարաբերություններում առկա են մշտական վեճեր, դրանք թույլ չեն տալիս թուլանալ միմյանց ներկայությամբ:

2. 15%-ը այն կարծիքին է, որ կանայք ձգտում են վերահսկել իրենց զուգընկերների կյանքը՝ զանգում են, ասում են ինչ անել, անընդհատ ճշտում են, թե որտեղ է զուգընկերը:

3. 12%-ը դժգոհ է, որ զուգընկերը մշտական ուշադրություն է պահանջում, նվերներ, մասնակցություն իր կյանքում:
Իսկ դավաճանությունների մղող մնացած պատճառները զանգվածային բնույթ չեն կրում:

Ստացվում է, որ տղամարդիկ հակված են իրենց դավաճանություններում կանանց մեղադրել: Սակայն հոգեբանները նշում են, որ դավաճանություններն առաջանում են հարաբերություններում ներդաշնակության խախտման դեպքում: Այս խնդիրը հարկավոր է լուծել երկխոսությունների միջոցով: Դավաճանությունները չեն օգնում հարթել զուգընկերների միջև տարաձայնությունները, այլ հաճախ ավելի են խորացնում դրանք:

Դիտումներ: 665 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<