Շաբաթ, 06.12.2025, 07:20
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Հուլիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 21 » Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը ցնցված է (տեսանյութ)
17:00
Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը ցնցված է (տեսանյութ)

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը ցնցված է (տեսանյութ)

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը չորս տարվա հարաբերական դադարից հետո այս շրջանում ակտիվ աշխատանքային փուլում է՝ նոր տեսահոլովակ, նոր ծրագրեր, բենդի կազմավորում, մենահամերգ և այլն: Life.panorama.am-ին երգչուհին պատմեց, որ հայ հանդիսատեսի՝ իրեն ընդունելու ջերմությունից ցնցված է.  «Երբ սովորում էի Իսպանիայում և ստիպված էի երգարվեստում հարաբերական դադար տալ, ես հասկանում էի, որ գուցե նաև մոռացվեմ, որովհետև հեշտ է մոռացվել, բայց երբ վերադարձա, հասկացա, որ իմ հավատարիմ հանդիսատեսը ինձ սպասում էր: Իսկապես, իմ հանդիսատեսից ես շատ շնորհակալ եմ նման ընդունելության համար, նրանց վերաբերմունքը ինձ մեծ ուժ է տալիս, որպեսզի էլ ավելի աշխատեմ»:

Վերջերս թողարկված «Shalom» տեսահոլովակից հետո Աստղիկը տեղեկացրեց, որ երկրորդ տեսահոլովակը մի փոքր ուշ կհայտնվի էկրաններին. «Իհարկե, մտադրություն ունեմ այս տարի ևս մեկ տեսահոլովակ թողարկել, սկզբում, մտածում էի, որ դա շատ չուշանա, բայց հետո հասկացա, որ ավելի լավ է, այն մի փոքր ուշ նկարահանեմ, որպեսզի ավելի երկար կյանք հաղորդեմ «Shalom»-ին: Այսինքն՝ նոր աշխատանքով չեմ ուզում մոռացության մատնեմ կամ կարճացնեմ «Shalom»-ի կյանքը, հատկապես, որ այն շատ լավ և բուռն արձագանքների է արժանանում մինչ օրս: Գուցե հաջորդ տեսահոլովակս էկրաններ բարձրանա տարվա վերջ»,- նշեց նա:

Հարցին՝ հաջորդ տեսահոլովակը ևս նորովի կբացահայտի Աստղիկ Սաֆարյանի, թե ոչ, երգչուհին պատասխանեց. «Մտածում եմ, որ հաջորդ տեսահոլովակը լինի հայերեն լեզվով երգի հիման վրա, քանի որ վերջին գործերս հիմնականում անգլերեն էին, կարծում եմ, իմ երկրպագուները կարոտել են նաև իմ հայերեն կատարումներին, բայց թե այն կլինի արդեն ձայանսակավառակումս տեղ գտած երգերից որևէ մեկի, թե նոր երգի հիման վրա, դեռ չգիտեմ, քանի որ այս շրջանում մի քանի նոր երգերի վրա ենք աշխատում»:

Առանց պրոդյուսերի աշխատելով՝ Աստղիկը նկատեց. «Ես ինքս եմ զբաղվում իմ բոլոր գործերով, ճիշտ է, լավ է, երբ լինում է մեկը, ով կարողանում է քեզ օգնել քո բոլոր գործերում, և քեզ մնում է միայն երգել և ստեղծագործել, բայց միաժամանակ, պրոդյուսերի առկայությունը իր հետ բերում է նաև մի շարք անհարմարություններ՝ քո ժամանակը, գրաֆիկը հարմարացնել մի քանիսի հետ, դա շատ ավելի բարդ է և կարող է այդպես աշխատանքդ ավելի դանդաղ ընթանալ, դրա համար ինձ ավելի հարմար է ինքնուրույն լուծել իմ բոլոր հարցերը»:

Միաժամանակ երգչուհին առաջիկայում պատրաստվում է կյանքի կոչել մի շարք համերգային ծրագրեր, որոնց հարցում կհամագործակցի պրոդյուսերի հետ. «Համերգների հարցով կլինի մեկը, ով կօգնի ինձ կազմակերպչական հարցերում, բայց բենդի ընտրության և ընդհանուր երաժշտական ծրագրերի հետ կապված աշխատանքները ես ինքս կկատարեմ»,-հավելեց երգչուհին:

Աստղիկը պատմեց, որ այս պահին զբաղված է բենդի կազմավորմամբ. «Մենք դեռ փնտրում ենք երաժիշտների, ում հետ կկազմեմ իմ բենդը: Այն երաժիշտները, ում հետ ցանկանում եմ համագործակցել, այս պահին զբաղված են, ես էլ ստիպված եմ սպասել նրանց, որպեսզի կարողանանք համատեղել մեր աշխատանքները: Ես չեմ ցանկանում, որ արագ-արագ այդ ամենն իրականացնեմ, ուզում եմ հաստատուն քայլերով առաջ գնալ, թեկուզև այդ քայլերը մի փոքր դանդաղ լինեն»,- նշեց նա:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Աղբյուրը` http://life.panorama.am/hy/news/2015/07/...
Դիտումներ: 185 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<