Շաբաթ, 06.12.2025, 07:20
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Հուլիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 27 » Երգչուհի Լիլուն եկամուտի նոր աղբյուր ունի
13:25
Երգչուհի Լիլուն եկամուտի նոր աղբյուր ունի

Օրեր առաջ երգչուհի Լիլուն իր ֆեյսբուքյան էջում արել էր հետևյալ գրառումը. «Երկար բանակցություններից հետո վերջապես համաձայնվեցի հանդես գալ որպես հաղորդավարուհի, և շնորհիվ իմ պրոֆեսիոնալ գործընկերոջ՝ Սամվել Գրիգորյանի հետ համատեղ աշխատանքը համարում եմ ստացված»։ BlogNews.am-ի հետ զրույցում երգչուհու պրոդյուսեր Լիլինան պատմեց մանրամասները. «Սամվել Գրիգորյանի մտահղացումն էր Լիլուին տեսնել ոչ միայն որպես երգչուհի, այլև որպես հաղորդավարուհի: Երեք օր քննարկումներից հետո որոշեցինք, որ համագործակցեն իրար հետ»:

Երգչուհին հարսանյաց հանդես է վարել, որից հետո նոր առաջարկ է ստացել՝ Մոնակոյում վարել հոբելյանական երեկո: Հետաքրքրվեցինք նաև հոնորարների մասին, ինչին Լիլինան այսպես պատասխանեց. «Դա էական նշանակություն չունի, մենք համաձայնության եկանք ոչ թե բարձր հոնորար ստանալու համար, այլ Լիլուին որպես հաղորդավարուհի փորձելու համար: Ի դեպ, Լիլուն այդքան էլ ցածր հոնորար չի ստանում»:

Խոսելով Լիլուի՝ հետագայում նաև որպես հաղորդավարուհի հանդես գալու մասին՝ Լիլինան նշեց. «Եթե համարենք, որ համագործակցությունը ստացվել է, ապա միգուցե շարունակենք, ինչո՞ւ ոչ»:

Դիտումներ: 196 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<