Շաբաթ, 06.12.2025, 10:09
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Հունիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 11 » Երգչուհի Լիլուն նորություն ունի (ֆոտո)
22:38
Երգչուհի Լիլուն նորություն ունի (ֆոտո)

Երգչուհի Լիլուն նորություն ունի (ֆոտո)

Լիլուի նախորդ՝ «Հանդիպել եմ» տեսահոլովակի թողարկումից անցել է գրեթե մեկ ամիս, բայց երգչուհու երկրպագուները չեն հասցնի կարոտել և շուտով նա կներկայացնի իր նոր՝ «Հիմա կամ երբեք» տեսահոլովակը:

kl

Life.panorama.am-ին Լիլուի պրոդյուսեր Լիլինան տեղեկացրեց, որ, հավանաբար, այս ամսվա վերջին նոր տեսահոլովակը արդեն կհանձնվի հեռուստադիտողի դատին. «Արդեն ավարտել ենք նկարահանումները, որոնց մի մասը անցկացրեցինք Վրաստանում՝ մասնավորապես Բաթումիում, մի մասն էլ Երևանում: Հիմա տեսահոլովակը գտնվում է մոնտաժային փուլում. հուսանք այս ամսվա վերջին պատրաստ կլինի»,- նշեց պրոդյուսերը«

Պատմելով «Հիմա կամ երբեք»-ի՝ Վրաստանում անցկացվող նկարահանումների մասին,  Լիլինան նշեց. «Նախ ասեմ, որ հատուկ սյուժետային և ծանր սցենարական լուծումներ չկան տեսահոլովակում. Նիկ Եգիբյանի ոճին համապատասխան ամեն բան թեթև, հետաքրքիր և ճաշակով կլինի: Որոշեցինք մի քանի տեսարաններ նկարահանել Բաթումիում,  քանի որ այնտեղ վայրեր կային, որոնք շատ էինք հավանել: Տեսահոլովակի հերոսուհին կլինի հենց Լիլուն: Ի դեպ, նշեմ նաև, որ երգը մեղեդային չէ, բայց շատ պարային էլ չէ, գեղեցիկ ռիթմիկ երգ է, որը, հուսանք Լիլուի երկրպագուները շատ կսիրեն»,- պատմեց պրոդյուսերը:

Օտար երկրում անցկացվող նկարահանումները իրենց և բարդ և հեշտ կողմերն են ունեցել. «Պետք է ասեմ, որ օտար երկրում նկարահանում անցկացնելը և բարդ էր, և հեշտ: Բարդ էր այնքանով, որ պահի տակ հնարավոր էր որևէ բան պետք լիներ և օտար երկրում արագ գտնելը մի փոքր բարդություններ էր առաջացնում, բացի այդ տարածքներ կային, որտեղ նկարահանում անցկացնելու համար թույլտվություն էր հարկավոր, բայց նաև այնքան հաճելի էր, որ շատ բաներ հեշտ էին թվում»,- նշեց Լիլինան:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Աղբյուրը` http://life.panorama.am/hy/news/2015/06/11/lilu/352149

Դիտումներ: 241 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<