Գիտնականները պարզել են՝ ինչպես կարելի է մարիխուանան օգտագործել բժշկական նպատակներով՝ միաժամանակ ազատվելով դրա կողմնակի թմրանյութային ազդեցությունից: Այս մասին հայտնում է rosbalt.ru-ն:
Տետրահիդրոկանաբինոլը նյութ է, որը պարունակվում է կանեփի տերևներում: Այն բժշկական կիրառության համար թույլատրված միակ կանաբինոիդն է, սակայն բժիշկներն օգտագործում են նյութի սինթետիկ տարբերակը:
Բժիշկները միջոց են գտել, որի շնորհիվ բժշկական նպատակներով հնարավոր կլինի օգտագործել ոչ թե սինթետիկ, այլ կանեփի տերևներից ստացվող բնական տետրահիդրոկանաբինոլը:
Մկների վրա կատարված փորձերը հաստատել են, որ կրծողները, որոնց մոտ բացակայել է գլխուղեղի կեղեևի 5HT2AR սերոտոնինային ռեցեպտորը, անընկալունակ են եղել թմրանյութի այնպիսի կողմնակի ազդեցությունների նկատմամբ, ինչպիսիք են ամնեզիան կամ առանց պատճառի տագնապը: Միաժամանակ, տետրահիդրոկանաբինոլի մյուս բոլոր ազդեցություններն անփոփոխ են մնացել:
Գիտնականները կարծում են, որ ապագայում իրենց ձեռքբերումը հնարավորություն կտա կանեփի տերևներն օգտագործել մարդկանց բուժելու համար: