Շաբաթ, 06.12.2025, 08:49
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Օգոստոս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Օգոստոս » 28 » Հայ հայտնիներ, ովքեր սպասում են իրենց առաջնեկին
14:34
Հայ հայտնիներ, ովքեր սպասում են իրենց առաջնեկին

Հղիությունը կնոջ կյանքի այն փուլն է, երբ բոլորն ուշադիր են քո հանդեպ և անգամ պատրաստ են տանել քո բոլոր քմահաճույքները: Պատկերացրեք՝ որքան քաղցր է հնչում, երբ բժիշկն ասում է՝ «դուք բալիկի եք սպասում»։

Նախորդ անգամ ներկայացրեցինք 2014-ին մայրացած հայ հայտնիներին, այս անգամBlogNews.am–ը ներկայացնում է այս տարի մայրանալ պատրաստվող հայտնի կանանց:

Հաղորդավար Արտավազդ Ամիրյանն և Մարիամը անցած տարի միմյանց հավերժ սիրելու խոստում են տվել Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ այս աշնանը կծնվի զույգի առաջնեկը: Մարիամը և Արտավազդն աղջիկ են ունենալու, ում անվանակոչելու են Արտավազդի մայրիկի անունով՝ Օվսաննա:

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը և դաշնակահար Կարեն Մամիկոնյանն անցյալ տարվա հուլիսի 25-ին պսակադրվեցին Երևանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Շուտով նրանց փոքրիկ ընտանիքը կհամալրվի, զույգի առաջնեկն աղջիկ է:  

Երբ դերասանուհի Մարիամ Մելիքյանն իմացել է իր հղիության մասին, ամուսնու համար գեղեցիկ ընթրիք է պատրաստել և հայտնել այդ լուրը: BlogNews.am-ին տված հարցազրույցի ժամանակ դերասանուհին նշել էր, որ ներքին ձայնը հուշում է, թե աղջիկ է ունենալու, շուտով հայտնի դարձավ, որ նա չէր սխալվում՝ զույգն իսկապես սպասում է իրենց դստեր ծնվելուն:

Երգչուհի Էմմին երկար ժամանակ գաղտնի էր պահում իր ամուսնության մասին լուրը: Հիմա նա բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, իսկ վերջերս էլ, տեղադրելով իր կլորիկացած փորիկով լուսանկարը, ցույց է տվել, որ սպասում է իր առաջնեկին: Երգչուհու բալիկը տղա է լինելու։

Աղբյուրը՝blognews.am

Դիտումներ: 285 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<