Հիանալի տնակ` «ալարկոտ» ձկնորսների համար (լուսանկարներ)
Այս տնակը հատուկ նախատեսված է սառցակալած լճերի վրա ձկնորսությամբ զբաղվողների համար։ Բացի այն, որ դրա ներսում ամեն հարմարություն կա, նաև հատակին անցքեր են արված` հենց տնակի ներսից որս անելու համար։
Դրանք երբեմն կատակով կոչում են «ալարկոտ ձկնորսների տնակ»։ Փաստացի տնակում նստած ձուկ են որսում։ Բայց դա հիմնականում պայմանավորված է դրսի ցածր ջերմաստիճանի հետ, երբ մարդն ուղղակի չի կարող այդքան նստած կամ կանգնած մնալ` նման ջերմաստիճանի պայմաններում։