Շաբաթ, 06.12.2025, 07:20
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Օգոստոս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Օգոստոս » 19 » Հոգեբանական 15 խորամանկ հնարքներ, որոնք օգտակար է իմանալ
19:32
Հոգեբանական 15 խորամանկ հնարքներ, որոնք օգտակար է իմանալ

Շատերի համար հոգեբանությունը կարող է այնքան էլ լուրջ չթվալ, սակայն միայն մասնագետներին է հայտնի, թե ինչ ուժ ունի այս մասնագիտությունը։ Ահա 15 խորամանկ հոգեբանական հնարքներ հայտնի հոգեբաններից, որոնք օգտակար է իմանալ։

tired1

  Երբ մարդկանց խումբը ծիծաղում է, յուրաքանչյուրը բնազդաբար նայում է նրան, ում առավել շատ է համակրում (կամ նրան, ում հետ կցանկանար մտերմանալ)։

 Երբ ստիպված ես լինում որևէ պատասխանատու կամ կենտրոնանալ պահանջող աշխատանք կատարել կամ մեկ բառով ասած՝ անել մի բան, որը ստիպում է նյարդայնանալ, ապա արժե փորձել ծամոն ծամել կամ նույնիսկ որևէ բան ուտել։ Ենթագիտակցության մակարդակում դա ասոցացվում է անվտանգության զգացման հետ, քանի որ սովորաբար մենք ուտում ենք, երբ մեզ ոչինչ չի սպառնում։

Եթե ինչ-որ մեկը բարկանում է մեզ վրա, իսկ մեզ այդ ամենի հետ մեկտեղ հաջողվում է հանգստություն պահպանել, ապա դիմացինի բարկությունն, ամենայն հավանականությամբ, դրանից միայն էլ ավելի է գրգռվում։ Ինչևէ, ավելի ուշ այդ մարդը սկսում է ամաչել իր վարքի համար։

Եթե տրված հարցին մարդը միայն մասնակի է պատասխանում կամ չափից շատ խուսափողական պատասխան է տալիս, ապա չարժե շարունակել հարցեր տալ։ Ավելի լավ է լուռ նայել նրա աչքերին։ Նա, ամենայն հավանականությամբ, կհասկանա, որ տվյալ պատասխանը չի բավարարել զրուցակցին ու կշարունակի խոսել։

 Դեմքի արտահայտությունը, պարզվում է, կարող է ոչ միայն զգացմունքների արտացոլանք լինել, այլև առաջացնել այդ զգացմունքները։ Հակառակ կապն աշխատում է գրեթե անթերի, այնպես որ, նրանք, ովքեր ցանկանում են ավելի լավ զգալ իրենց, պետք է ավելի հաճախ ու լայն ժպտան։

 Ավելի լավ է բանավոր ու գրավոր խոսքում չօգտագործել «կարծում եմ» կամ «ինձ թվում է» արտահայտությունը։ Դա այսպես թե այնպես պարզ է, սակայն այն անվստահության երանգ է հաղորդում խոսքին։

 Կարևոր հարցազրույցից առաջ օգտակար է պատկերացնել, որ հարցազրույցը վարողին ու քեզ կապում է հին ընկերությունը։ Գրեթե միշտ հենց մեզնից է կախված, թե ինչպես կընկալենք իրավիճակը, իսկ մեր հանգստության ու հարմարության զգացումը կարող է փոխանցվել մեր զրուցակցին։

Եթե մեզ հաջողվում է ինքներս մեզ ստիպել անկեղծորեն ուրախանալ ինչ-որ մեկի հետ հանդիպման ժամանակ, հաջորդ հանդիպման ժամանակ այդ մարդը նույնպես ուրախ կլինի մեզ տեսնել (մի խոսքով՝ շները միշտ այս հնարքն օգտագործում են մեզ հետ)։

 Մարդիկ հակված են համաձայնվել ավելի փոքր օգնություն ցուց տալ այն բանից հետո, երբ մերժում են մեզ ավելի մեծ մի բանում։

Զրուցակցի ոտքերին նայելով՝ շատ բան կարելի է իմանալ։ Օրինակ, եթե ոտքերի առջևի հատվածը Ձեր ուղղությամբ չէ ուղղված, ամենայն հավանականությամբ նա ցանկանում է արագ ավարտել զրույցը։

 Մեզնից շատերն առիթ են ունեցել ներկա լինելու այնպիսի հավաքների կամ հայտնվելու այնպիսի իրավիճակում, երբ որևէ մեկից սուր ու տհաճ քննադատության են սպասել։ Այսպիսի իրավիճակներում ավելի լավ է նստել այդ մարդու մոտ։ Փորձը ցույց է տալիս, որ նա կհրաժարվի հարձակվելու իր մտադրություններից կամ գոնե ավելի մեղմ վերաբերմունք կցուցաբերի։

Մարդկանց մեծ մասը չի տարբերում սովորական ինքնավստահությունն ինքնահավանությունից։ Եթե մենք սովորենք ինքնավստահությունը տարբերել ու օգտագործել այն, ապա մարդիկ կձգվեն դեպի մեզ։

 Լավ խորհուրդ նրանց համար, ովքեր աշխատում են սպասարկման ոլորտում. արժե մեջքի հատվածում հայելի կախել։ Մարդիկ կսկսեն իրենց ավելի կոռեկտ պահել, չէ՞ որ ոչ ոքի դուր չի գալիս ինքն իրեն գրգռված ու չարացած տեսնել։

 Շատ օգտակար սովորություն է ծանոթության ժամանակ մարդու աչքերի գույնը նկատելը։ Նա ենթագիտակցաբար Ձեր հանդեպ համակրանք կզգա հայացքի երկար կապի շնորհիվ։

 Առաջին հանդիպման ժամանակ տրամաբանական է զույգին որևէ հետաքրքիր ժամանցի վայր հրավիրել։ Արդյունքում հանդիպման դրական էմոցիաները կասոցացվեն այդ մարդու հետ։

Դիտումներ: 782 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<