Շաբաթ, 06.12.2025, 08:50
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Հունիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 2
Հյուրեր. 2
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 2 » Հոգեբանական թեստ. ի՞նչն է իրականում Ձեզ համար կարևոր
19:13
Հոգեբանական թեստ. ի՞նչն է իրականում Ձեզ համար կարևոր

Անչափ հետաքրքիր ու ճշգրիտ հոգեբանական թեստ, որը կպատմի Ձեր ցանկությունների  ու բնավորության մասին

Վերցրեք թուղթ ու գրիչ, կամ գրեք համակարգչի մեջ։ Հարցը կարդալուց անմիջապես հետո գրեք կամ նկարեք պատասխանը

Ահա հարցերը: Անջատեք տրամաբանությունը, քանի որ դրանք ուղղված են խաղալու Ձեր ենթագիտակցության հետ

  •  Պատկերացրեք, որ ինչ-որ մեկի հետ գնում եք անտառով: Ո՞վ  այդ ինչ-որ մեկը:
  •  Գնում եք անտառով ու մոտակայքում տեսնում եք մի կենդանի: Ի՞նչ կենդանի է:
  •  Ի՞նչ է լինում այն բանից հետո, երբ ձեր աչքերը հանդիպում են:
  •  Շարունակում եք գնալ անտառով: Դուրս եք գալիս մի կածան, որտեղ կանգնած է Ձեր երազների տունը: Ինչպե՞ս կնկարագրեք դրա չափսերը:
  •  Կա՞ ցանկապատ այդ տան շրջակայքում:
  •  Ներս եք մտնում, գնում ճաշասենյակ և նայում սեղանին. ի՞նչ եք տեսնում դրա վրա ու շուրջբոլորը:
  •  Հետևի մուտքից դուրս եք գալիս տանից ու տեսնում գետնին ընկած մի բաժակ: Ի՞նչ նյութից է  այն պատրաստված:
  •  Ի՞նչ արեցիք տեսնելով բաժակը:
  •  Շարունակում եք քայլել առաջ ու տեսնում եք մի լճակ։ Ինչպիսի՞ լճակ է
  •  Ինչպե՞ս կանցնեք  լճակը ճանապարհը շարունակելու համար

Պատասխաններ

 

Բոլոր հարցերի պատասխանները ցուցադրում են Ձեր արժեքներն ու իդեալները: Ահա թե ինչպես պետք է վերլուծել.

  •  Մարդը ում հետ գնում եք՝ դա Ձեր կյանքի ամենակարևոր մարդն է:
  •  Կենդանու չափսերը իրականում Ձեր պրոբլեմների չափսերն են ըստ ենթագիտակցության: Որքան մեծ է կենդանին, այնքան դժվար է Ձեզ համար ապրելը:
  •  Այն, թե ինչպես եք արձագանքում անսպասելի հանդիպմանը անտառում՝ խնդիրները լուծելու Ձեր նախընտրած մեթոդն է (ագրեսիվ, պասիվ կամ խուսափող):
  •  Երազների տան չափսերը  Ձեր ամբիցիաների չափսերն են: Եթե այն շատ մեծ է, ուրեմն Դուք չափից շատ սպասելիքներ ունեք։
  •  Եթե ցանկապատ չկա, Դուք բաց և  ազատ մարդ եք: Եթե կա ցանկապատ, ուրեմն Դուք գնահատում եք անձնականը  և նույնը սպասում եք ուրիշներից: Այսինքն, երբեք չեք մտնի ուրիշների անձնական տարածք՝ առանց թույլատվության:
  •  Եթե սենյակում  չտեսնեք ուտելիքներ, ծաղիկներ և մարդկանց, ապա ամենայն հավանակնությամբ  շատ դժբախտ եք:
  •  Բաժակի նյութի ամրությունն ու երկարակեցությունը՝ դա այն է, թե որքան դիմացկուն և ամուր եք կառուցում հարաբերությունները ընտանիքում: Միանգամյա օգնագործման պլաստիկե կամ թղթե բաժա՞կ, ապակյա՞ բաժակ՝ ամենայն հավանականությամբ  անհանգստանում եք Ձեր ընտանիքի ապագայի համար: Եթե Ձեր ենթագիտակցության մեջ բաժակը մետաղից կամ կերամիկայից է՝ նշանակում է Դուք անհանգստանալու ոչինչ չունեք:
  •  Ձեր արարքը բնորոշում է Ձեր վերաբերմունքը կետ 1-ի մարդու հանդեպ:
  •  Լճակի մեծությունը՝ դա Ձեր սեքսուալ ախորժակի չափսն է:
  •  Որքան «թաց» անցման տարբերակ ընտրեք, այնքան մեծ նշանակություն ունի Ձեր կյանքում սեքսը:

Կարևոր. Դուք կարող եք անցնել թեսթը կրկին և կրկին անգամ՝ մի քանի օրվա տարբերությամբ: Բանն այն է, որ այս թեստը արտացոլում է ոչ թե Ձեր անձի բազային հատկությունները, այլ տվյալ պահի հոգեկան վիճակը:

Դիտումներ: 343 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<