Շաբաթ, 06.12.2025, 07:20
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Ապրիլ 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 30 » Հոգեբանական թեստ. իմացեք Ձեր իրական հոգեբանական տարիքը
21:38
Հոգեբանական թեստ. իմացեք Ձեր իրական հոգեբանական տարիքը

Հոգեբանական թեստ. իմացեք Ձեր իրական հոգեբանական տարիքը

 

  

4 բալ, եթե լիովին համաձայն եք

3 բալ, եթե մասնակի համաձայն եք

2 բալ, եթե ավելի շուտ համաձայն չեք

1 բալ, եթե ընդհանրապես համաձայն չեք

Հարցերը

  1. Ըստ իս` ես հումորի հիանալի զգացում ունեմ:
  2. Ես վատ ինտուիցիա չունեմ և միշտ հասկանում եմ, թե մարդիկ ինչ ի նկատի ունեն:
  3. Հուսով եմ` ապագայում ինձ շատ հաճելի բաներ են սպասվում:
  4. Ինձ թվում է` մարդկանց դուր է գալիս շփվել ինձ հետ:
  5. Ես կարող եմ մարդուն հավանել, անգամ եթե նա ինձ նման չէ և չի կիսում իմ տեսակետերը:
  6. Ես սիրում եմ երեխաների:
  7. Ես սիրում եմ տարբեր խնդիրներ լուծել:
  8. Ինչ-որ գործ սկսելիս փորձում եմ այն լավագույնս անելու միջոց փնտրել:
  9. Ինձ հետաքրքրում են տարբեր իրադարձությունների պատճառները:
  10. Աշխատանքից զատ ես շատ այլ հետաքրքրություններ ունեմ:
  11. Ցանկացած փոփոխություն փորձում եմ ընդունել որպես փոփոխություն դեպի լավը:
  12. Իմ աշխատանքը մարդկանց օգուտ է տալիս:
  13. Սիրում եմ երբեմն երազել:
  14. Սիրած երաժշտությունը բարձրացնում է տրամադրությունս:
  15. Հետաքրքրությամբ եմ ընդունում նոր գաղափարները:
  16. Որպես կանոն չեմ հանձնվում, երբ դժվարությունների եմ հանդիպում:
  17. Կարող եմ անկեղծ ծիծաղել հաջող կատակի վրա:
  18. Ունեմ առնվազն մի մոտիկ մարդ, ում հետ կարող եմ կիսվել մտքերովս:
  19. Ես հաճույք եմ ստանում ֆիզիկական ակտիվությունից:
  20. Սիրում եմ հանդիպել նոր մարդկանց:
  21. Կուզեի ինչ-որ նոր բան սովորել:
  22. Աշխատում եմ գրավիչ տեսք ունենալ, և կարծես թե դա ինձ մոտ ստացվում է:
  23. Չեմ թողնում, որ փոքրիկ անհաջողությունները փչացնեն տրամադրությունս:
  24. Սիրում եմ այն ժամանակաշրջանը, որում ապրում եմ:
  25. Ինձ թվում է` դեռ հնարավորություն կունենամ բոլոր ընդունակություններս ցույց տալու:

Հաշվենք արդյունքները

Եթե հավաքել եք 75 բալ և ավելի

Անկախ տարիքից՝ Դուք լի եք կենսական ուժերով և հավատում եք ինքներդ Ձեզ: Դուք շփվող եք, լավատես, բարին եք ցանկանում բոլորին: Հավատացած եղեք` դեռ երկար ժամանակ ունեք ծերանալու համար:

50-75 բալ

Հասունության ճանապարհին ստիպված եք եղել զոհաբերել պատանեկության որոշ լավ հատկանիշներ: Հոգսերն ու սթրեսերը թուլացրել են ուրախանալու Ձեր կարողությունը, բայց սովորեցրել են լինել լուրջ ու պատասխանատու: Դուք «միջին» հասուն եք, այդքան էլ շատ խնդիրներ չունեք: Բայց մի փոքր առույգությունն ու լավատեսությունը Ձեզ չէին խանգարի:

50 բալից քիչ

Ձեզ նման մարդկանց մասին ասում են, որ Դուք կյանք տեսած եք և գիտեք ամեն ինչի գինը: Բայց շուտ չե՞ք հասել դրան: Չէ՞ որ դեռ այնքան բան կա տեսնելու, ճանաչելու և զգալու:

Դիտումներ: 1702 | Ավելացրեց: 2700
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<