Շաբաթ, 06.12.2025, 07:21
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Հունիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 1 » Հոգեբանական թեստ. ո՞րն է հարստանալու Ձեր ճանապարհը
12:58
Հոգեբանական թեստ. ո՞րն է հարստանալու Ձեր ճանապարհը

Ընտրեք Ձեզ դուր եկած գորտին և կարդացեք վերլուծությունը:

1. Ձեր հարստության աղբյուրն է այն մասնագիտությունը, որը կապ ունի ճանաչվածության, փառքի և գովազդի հետ: Դուք պետք է ազդեցիկ արտաքին ունենաք, իսկ Ձեր մտքերը պետք է լինեն արդյունավետ: Դուք կարող եք զբաղվել լրագրությամբ, ժամանակակից հագուստի և բրենդային իրերի վաճառքով, հնարավոր է նաև ստեղծագործական աշխատանքը (դերասան, երգիչ):

2. Ձեր հարստության աղբյուրն հենց Դուք եք, Ձեր մտքերը, տրամաբանությունը և ծրագրերը: Դուք ունակ եք ստեղծել նոր նախագծեր: Ձեզ համապատասխանում են ֆինանսական, իրավական և գիտական ոլորտի աշխատանքները: Դուք ունակ եք մտածել ազատ և առանց ստերիոտիպերի: Մի՛ վախեցեք բարձրաձայնել այդ մասին:

3. Ձեր հարստության աղբյուրն խմբային աշխատանքն է: Դուք կարող եք աշխատել գրասենյակում կամ տանը, կարող եք հիմնել Ձեր անհատական բիզնեսը, Ձեզ համար միայն կարևոր է, որ Ձեր կողքին լինեն հարազատ մարդիկ, ովքեր Ձեզ կաջակցեն:

4. Ձեր հարստության աղբյուրն կապված է տան հարմարավետության հետ: Դրանց թվին են պատկանում խոհարարական հմտությունները, տեխնիկայի վերանորոգումը և այլ տնային աշխատանքներ: Դուք կարող եք լինել խանութի կամ սրճարանի մենեջեր, Ձեզ համապատասխանում է նաև ծաղկի խմանքով զբաղվելը: Կարող եք նաև Ձեզ նվիրել Ձեր ընտանիքին և երեխաներին՝ զբաղվելով տնային տնտեսությամբ:

5. Ձեր հարստության աղբյուրը կապված է ակտիվության, դեպի առաջ գնալու հետ: Ձեզ համար միշտ ակտուալ է «կյանքը շարժման մեջ է» արտահայտությունը: Ձեր մասնագիտությունն անպայման պետք է կապված լինի ճամփորդության, գործուղումների հետ: Դուք պետք է չմոռանաք զբաղվել սպորտով: Սպորտը պետք է լինի Ձեր հոբբին:

6. Ձեր հարստության աղբյուրն ագահությունն է: Ագահություն կյանքի, նրա պարգևած ուրախությունների և հաճույքների նկատմամբ: Ձեզ համար գործունեության լավագույն ոլորտը ռեստորանային բիզնեսում աշխատելն է: Կյանքը Ձեզ պետք է ուրախություն պարգևի:

7. Ձեր հարստության աղբյուրն են տոնախմբությունները: Դուք կարող եք կազմակերպել մանկական երեկոներ, լինել երեկոյի խմբավարը, երաժիշտը: Դուք կարող եք շատ լավ լինել ֆլորիստ դիզայներ, գրաֆիկական դիզայներ: Դուք հաջողությամբ կարող եք իրականացնել տուրիստական գործակալության աշխատակցի պարտականությունները: Ձեզ անհրաժեշտ է վառ կյանք՝ հեռու ամենօրյա կենցաղից:

8. Ձեր հարստության աղբյուրն է այլ մարդկանց հասկանալը, նրանց ապրումակցելը: Դուք կարող եք լինել շատ լավ հոգեբաններ, միայն պետք է հաղթահարել ավելորդ հուզականությունը: Իդեալական կարող եք իրականացնել ցանկացած ստեղծագործական աշխատանք՝ շնորհիվ Ձեր զգացմունքները արտահայտելու ունակության:

9. Ձեր հարստության աղբյուրն է բարություն դրսևորելը: Դուք շատ խիստ եք և մտածում եք մարդկանց նախատելն ավելի մեծ օգուտ կբերի, քան գովեստը: Խստության ներքո թաքցնում եք Ձեր բարությունը և հոգու ջերմությունը: Ձեր բարությունը բռունցքներով է: Դուք կարող եք աշխատել ոստիկանությունում կամ զորամասերում:

10. Ձեր հարստության աղբյուրն սեփական բիզնեսն է: Ձեզ անհրաժեշտ է ստեղծել այնպիսի նոր բաներ, որոնք պիտանի կլինեն մարդկանց ոչ մեկ տարի: Դուք պատասխանատու և լուրջ անձնավորություն եք: Ունակ եք ընդունել սեփական սխալները և դրանց վրա սովորել: Դուք հիասքանչ ուսուցիչ կլինեք նրանց համար, ովքեր Ձեզանից փոքր են և քիչ տեղեկացված:

11. Ձեր հարստության աղբյուրն կապված է արագության և մետաղի հետ: Կարող է լինել ավտոմոբիլային արդյունաբերությունը, այն ամենը ինչ կապ ունի գնացքի, օդանավի հետ: Դուք ժամանակից մարդ եք և Ձեզ համար կարևոր է արագությունը, բայց նաև հուսալիությունը: Երբեմն Ձեզ թվում է, թե ժամանակն չի բավարարում և մնում եք հետ: Այդ պահերին Ձեզ անհրաժեշտ է հանգիստ:

12. Ձեր հարստության աղբյուրը պետք է Ձեզ տա ջերմություն և սեր: Դուք ուշադրություն չեք դարձնում չնչին երևույթներին՝ դրանց լուծումը թողնելով շրջապատին: Ձեր խնդիրն է տալ հիմնարար գաղափարներ: Արտաքինից երևում եք խիստ և կոպիտ, սակայն իրականում Դուք բարի եք և ցանկանում եք Ձեր շրջապատին միայն լավը:

13. Ձեր հարստության աղբյուրը կապված է Ձեր հումորի զգացումի հետ: Դուք այն կարող եք արտահայտել բոլոր ոլորտներում: Դուք անփոխարինելի եք այդ ոլորտում: Ձեր սրամտությունը կօգնի Ձեր մասնագիտական ուղիում և ճիշտ ընկերներ ընտրելիս: Գլխավորը կատակները լինեն բարի:

14. Ձեր հարստության աղբյուրը կապված է այն մասնագիտությունների հետ, որոնք կապված են մաքրության հետ: Ձեզ համապատասխանում է բժիշկի մասնագիտությունը: Ձեզ համար կարևոր է նաև հոգու մաքրությունը, Դուք ձգտում եք մաքուր պահել Ձեր մտքերը, լինել բարոյական և մաքուր խղճով:

15. Ձեր հարստության աղբյուրն գտնվում է ծովերի տակ հեռու վայրերում: Ծովը Ձեր կյանքում մեծ դեր է խաղում: Հիանալի կլինի, եթե Ձեր մասնագիտությունը կամ հոբբին կապված լինի ջրի հետ: Սակայն պարտադիր չէ լինել ձկնորս, կարող եք ունենալ Ձեր ակվարիումը, հետևել լողացող ձկներին և խնամել նրանց:

16. Ձեր հարստության աղբյուր հավատն է: Խոր և ուժեղ հավատն ամենակարևորն է Ձեր կյանքում: Ձեզ համար կարևոր է ոչ միայն հավատը կրոնական իմաստով, այլ նաև հավատը սեփական ուժերի, Ձեր ծավալած գործունեության և շրջապատող անձանց նկատմամբ: Ձեզ համար իդեալական են այն աշխատանքները, որոնք կապված են օգնելու մարդկանց (մանկավարժ, աստվածաբան, բժիշկ):

Դիտումներ: 304 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<