Շաբաթ, 06.12.2025, 07:20
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Օգոստոս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Օգոստոս » 21 » Ի՞նչ անակնկալ է պատրաստում Միհրան Ծառուկյանը
18:48
Ի՞նչ անակնկալ է պատրաստում Միհրան Ծառուկյանը

Ի՞նչ անակնկալ է պատրաստում Միհրան ԾառուկյանըLife.panorama.am-ը գրում է.

Երգիչ Միհրան Ծառուկյանը վերջին մեկ տարվա ընթացքում «Ֆուլ հաուս» սիտքոմում կրկին որպես դերասան ներկայանալով՝ աչքաթող չի անում երգը, դա են վկայում նրա նոր կատարումները եւ աշխատանքները: Երգիչը օրեր առաջ իր երկրպագուների դատին հանձնեց նոր՝ «Сердце мое» երգը: Life.panorama.am-ի հետ զրույցում Միհրան Ծառուկյանը նշեց, որ նոր երգի արձագանքներից բավականին տպավորված է.
«Ընդամենը երկու-երեք օր է անցել, ինչ ներկայացրել եմ իմ նոր երգը, բայց արդեն արձագանքները իսկապես մեծ են, ինչը երգչի համար շատ կարեւոր է: Պետք է նշեմ, որ նոր երգիս խոսքերի հեղինակն է Աննա Հովերը, իսկ գեղեցիկ երաժշտությունը ստեղծել է Մարտ Բաբայանը, ձայնագրման աշխատանքներն էլ իրականացրել եմ «Duetro Studio»-ի հետ համագործակցելով»,- նշեց Միհարն Ծառուկյանը:

Երգիչը իր նոր երգը ներկայացրել է ռուսերենով՝ ունենալով հստակ պատճառ. «Այս երգը առաջիկա համերգային ծրագրերով պետք է ներկայացնեմ Ռուսաստանի հանդիսատեսի համար, բացի այդ, այն պետք է հնչի նաեւ ռուսաստանյան ռադիոկայաններով, ուստի կար հատուկ պատճառ, որպեսզի իմ երգացանկում ունենայի ռուսերեն նոր երգ»,- նկատեց երգիչը:

xa(2)

Ի դեպ, Միհրանը շեշտեց նաեւ, որ իր նոր երգը կոնկրետ հասցեատեր չունի. «Կոնկրետ ես ոչ մեկին այս երգը չեմ նվիրել, գուցե կգտնվեն սիրահարներ, ում համար այս երգը հենց իրենցը կդառնա, ինչի համար ես շատ ուրախ կլինեմ»:
Խոսելով նոր աշխաատնքների մասին՝ Միհրանը նշեց, որ նախապատրաստվում է ակտիվ աշխատանքային կյանքին. «Արդեն քննարկում ենք «Ֆուլ հաուս» սիտքոմի նոր եթերաշրջանի նկարահանման հարցերը, բացի այդ, առաջիկայում նոր համերգային արշավներ են սպասվում արտերկրում»,- նշեց նա:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Աղբյուրը` http://life.panorama.am/hy/news/2015/08/...
Դիտումներ: 162 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<