Շաբաթ, 06.12.2025, 07:48
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Օգոստոս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Օգոստոս » 10 » Ի՞նչ է ասում դեմքի ձևը ձեր բնավորության մասին
14:45
Ի՞նչ է ասում դեմքի ձևը ձեր բնավորության մասին

Ի՞նչ է ասում դեմքի ձևը ձեր բնավորության մասին

Դեմքի ձևը և բնավորությունը` 6 տարբերակ.

1433921782_27f3

1. Կլոր դեմք ունեցողները բարեհոգի մարդիկ են: Նրանք ընդունում են աշխարհն այնպես, ինչպես կա: Չեն ձգտում փառքի և բարձր աստիճանի: Իսկ եթե հասնում են դրանց, ապա ինքնըստինքյան, առանց ջանքերի: Նրանք գնահատում են կյանքի փոքրիկ ուրախություններն ու փորձում երջանկություն գտնել դրանց մեջ:

2. Երկար դեմք ունեցողները ներդաշնակ անձնավորություններ են: Նրանք ինտելիգենտ են, չափի զգացումով, նրբանկատ և հեռատես: Նրանք արդար են, զսպված և չեն սիրում իրենց զգացմունքների մասին բարձրաձայնել: Նրանց մոտ լավ զարգացած է կազմակերպչական ջիղը: Նրանք կարողանում են հասնել նպատակակետին: Հակված են նաև անպատճառ տխրելու: Շատերը կարող են փոփոխական համարվել, բայց նրանք պարզապես երիտասարդ են հոգով:

3. Քառակուսաձև դեմք ունեցողների համար անընդունելի է փիլիսոփայությունը: Նրանք սիրում են կտրուկ և կարճ: Նրանք գործի մարդիկ են’ ի ծնե լիդերի հատկություններով օժտված: Նրանք երբեք չեն մնում աննկատ: Համառ են, կայուն և միշտ ձգտում են հաջողության:

4. Օվալաձև դեմքով մարդիկ ընտանիքին նվիրված են: Նրանք նաև փոփոխական են, չունեն պայքարի ոգի: Քչով բավարարվող են:Նրանք փխրուն, հավատարիմ, ազդվող մարդիկ են: Ավելի հակված են ուրիշին երջանկացնելու,քան փնտրելու սեփական երջանկությունը:

5. Շեղանկյունաձեւ դեմք ունեցողները շատ ակտիվ, էներգիայով լի մարդիկ են: Նրանք նաև զգուշավոր են և նրբանկատ: Նրանք նաև արտիստիկ են: Հեշտությամբ կարողանում են ելք գտնել յուրաքանչյուր իրավիճակից: Նրանք նախընտրում են ազատ շփումը, բայց շուտ են կապվում մարդկանց հետ: Հավատարիմ են, բայց զգուշավորությունը նրանց թույլ չի տալիս չափազանց մտերմություն:

6. Սրտաձև դեմք ունեցողները շատ զգայուն են: Նրանք կենդանի ուղեղ են և ստեղծագործող անհատ: Սակայն սիրում են սավառնել երկնքում’ այդպես էլ չիրականացնելով երազանքները: Նրանք պարզապես երազողներ են, բայց երբեմն կարող են շատ խիստ լինել, նաև խանդոտ են: Նրանք հիանալի սիրուհիներ են, բայց և կարողանում են ընտանիքում երջանկության մթնոլորտ ստեղծել:

Դիտումներ: 361 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<