Շաբաթ, 06.12.2025, 07:48
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Օգոստոս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Օգոստոս » 2 » Ի՞նչ կարող է պատմել սանրվածքը կնոջ մասին
15:28
Ի՞նչ կարող է պատմել սանրվածքը կնոջ մասին
http://www.dreamstime.com/stock-photo-brunette-girl-healthy-long-hair-image22808480
 

Իհարկե՛, գեղեցիկ սեռի ներկայացուցիչները սիրում են փոփոխել իրենց մազերի ձևը եւ հաճախ փոխում են սանրվածքը, մազերի երկարությունը, բնավորությունը ևս երբեմն-երբեմն փոփոխության է ենթարկվում: Սակայն, խոսքը, մասնավորապես, սիրած կամ հաճախ կրած սանրվածքի մասին է:

 

Հյուս
Հյուսերի սիրահարները, լինի դա դասական հյուս կամ տարբեր «հասկեր», որպես կանոն, ինքնաբավ են, հազվադեպ են ձանձրանում մենակ մնալով: Հյուսեր կրող կանայք և աղջիկները շատ հավաքված են, կարող են հասնել իրենց նպատակներին: Նրանք, ովքեր շատ ամուր են հյուսում մազերը աչքի են ընկնում փակ բնությամբ, իսկ թույլ հյուերի սիրահարները ավելի բաց են և շփվող:

Կարճ սանրվածք
Այսպիսի սանրվածք կրում են էներգետիկ եւ շատ անկախ կանայք, որոնք սովոր են ապրել սեփական կանոններով, առանց հաշվի առնելու ուրիշի կարծիքը: Նրանք առանձնանում են լավ հումորի զգացումով եւ բարձր ինտելեկտով: Ասիմետրիկ սանրվածքը ցուցադրում է կնոջ էներգետիկ աշխույժ բնույթը, այսպիսի կանայք ավելի մեծ ուշադրություն են դարձնում իրենց արտաքին տեսքին եւ զգեստապահարանին:

Ձիու պոչիկ
Այսպիսի պոչիկների սիրահարները պատվախնդիր են, անկեղծ եւ փառասեր: Նրանք գործնական անձնավորություններ են եւ սովոր են շարժվել ուղիղ դեպի նպատակակետը: Նման կանայք համակերպվող և զիջող են շրջապատողների հետ հարաբերություններում, իսկ առօրյա կյանքում տնարար են, նրանց համար «ընտանիք» հասկացությունը սրբություն է:

Երկար բաց թողած մազեր
Այսպիսի մազեր ունեցողները նրբանկատ անձնավորություններ են: Դեմքին թափվող մազափնջերն օգտագործում են որպես միջոց արտաքին աշխարհից պաշտպանվելու համար: Երկար ուղիղ մազերով կանայք, սովորաբար դաստիարակվել են պահպանողական ընտանիքներում: Եթե մազերը գանգուր են, դա խոսում է այն մասին, որ կինը սիրում է աղմկոտ երեկույթներ, վառ տպավորություններ, սիրախաղեր:

Փնջեր
Բարձր փնջերի սիրահարները (անկախ փնջի չափից) վառ, բռնկվող անձնավորություններ են, շատ շփվող ու աղմկոտ են, բայց մտերիմ ընկերուհիներ նրանք, որպես կանոն, քիչ ունեն: Նրանք միշտ ձգտում են առանձնանալ ամբոխից: Նրանք, ովքեր փունջ են անում ծոծրակին, օժտված են ստեղծագործական տաղանդով, սակայն կյանքը միշտ չէ, որ հնարավորություն է տալիս նրանց ցուցադրել այդ տաղանդը ցածր ինքնագնահատականի, համեստության, կամ ամաչկոտության պատճառով:

<

Դիտումներ: 1472 | Ավելացրեց: Nanul
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
<