Շաբաթ, 06.12.2025, 07:20
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Մայիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 15 » Ի՞նչ կլինի, եթե ամբողջ տարի կիտրոնով մեղրաջուր խմենք
21:01
Ի՞նչ կլինի, եթե ամբողջ տարի կիտրոնով մեղրաջուր խմենք

Ըստ interesno.cc-ի՝ այս մեթոդը փորձած Քրիսթալ Դեյվիսը կիսվել է տարիների իր փորձով: Մեկ տարի առաջ Դեյվիսը հիվանդացել էր գրիպով: Դեղատնից գնած դեղամիջոցները ոչ մի կերպ չէին օգնում, և նրան խորհուրդ տվեցին ամեն առավոտ կիտրոնով մեղրաջուր խմել: Քրիսթալը սկսել է օգտագործել այս ըմպելիքը, ու գրիպն անցել է:

Ահա, թե ինչ է փոխվել իր կյանքում

  1. Մեկ տարի շարունակ Քրիսթալը չի հիվանդացել, անցել են նաև ստամոքսի ցավերն ու գլխացավը:
  2. Այլևս առավոտյան սուրճի կարիք չի ունենում: Նախկինում քնից աչքերը բացելու համար Քրիսթալից պահանջվում էր մի քանի բաժակ սուրճ, իսկ այս ըմպելիքն օգտագործելուց հետո նա ամբողջ օրն էներգիայով լի է զգում իրեն:
  3. Դեյվիսի խոսքերով՝ իր շրջապատի մարդիկ դարձել են ավելի առողջ: Քրիսթալին հաջողվել է համոզել իր ընտանիքին, որ նրանք նույնպես անցնեն այս ըմպելիքին:

Ըմպելիքի բաղադրությունը

Մեկ բաժակ ըմպելիքի համար սովորաբար անհրաժեշտ է կես կիտրոն, որին ավելացնում ենք մեկ թեյի գդալ մեղր, վրան լցնում ենք եռացրած ջուր և թողնում ենք, որ սառչի: Պետք է խմել ամեն առավոտ՝ անմիջապես արթնանալուց հետո:

Այս ըմպելիքը կանխարգելում է միզուղիների ինֆեկցիաները:

Կիտրոնն ու մեղրը խթանում են մարսողական համակարգի աշխատանքը, ինչպես նաև խոնավեցնում են հաստ աղիի պատերը:

Լավացնում է մարսողությունը

Այս ըմպելիքի յուրաքանչյուր բաղադրիչ օգնում է մարսողական համակարգին: Կիտրոնն օգնում է լյարդին ավելի շատ լեղի արտազատել: Այնպես որ, մթերքներն ավելի լավ են մարսվում, իսկ դուք ստանում եք բոլոր անհրաժեշտ վիտամինները:

Մեղրն ունի հզոր հակաբակտերիալ հատկանիշներ, հենց դրա շնորհիվ պաշտպանում է բոլոր ինֆեկցիաներից: Այն նաև օգնում է ստամոքսին ավելի շատ ստամոքսահյութ արտադրել, ինչը թույլ է տալիս օրգանիզմից հեռացնել թույները:

Կիտրոնը հրաշալի է մաշկի համար: Այն նաև մաքրում է արյունը: Օրգանիզմն ավելի արագ է արյան բջիջներ արտադրում:

Դիտումներ: 952 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<