
Հոգեբանները ներկայացրել են արդյունավետ միջոց, որի օգնությամբ տղամարդիկ կանանց հետ զրույցի ընթացքում կկարողանան գրավել նրանց ուշադրությունը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով Ստենֆորդի համալսարանի գիտնականներին:
Մասնագետները պարզել են, որ տղամարդկանց ու կանանց խոսակցության ժամանակ նախ անհրաժեշտ է թույլ տալ վերջիններիս առաջինը արտահայտվել, իսկ տղամարդկանց խորհուրդ է տրվում ևս մեկ անգամ չհիշատակել իրենց աշխատանքի մասին. երբ տղամարդը սկսում է խոսել իր աշխատանքի մասին, կանայք շեղում են իրենց ուշադրությունը ու ավելի քիչ ժամանակ հատկացնում զրուցակցին:
Ինչպես նշել են գիտնականները, խոսակցության մեջ ավելի հաճախ քննարկվում են կանայք: Այսպես, տղամարդիկ հաճախ օգտագործում են «դու» դերանունը, մինչդեռ կանայք՝ «ես»:
Սակայն ինչպես նշում են փորձագետները, կարևոր է կնոջ մենախոսության ընդհատումը, որը կարող է «հաջողություն ունենալ» այն դեպքում, եթե դա արվում է՝ հատկանշելու այն առարկայի հասկացությունը, ինչի մասին խոսում են կանայք:
Գիտնականները նման եզրակացության են հանգել՝ վերլուծելով երկու սեռերի մոտ 1000 խոսակցություն, այսպես կոչված, Արագ ժամադրությունների (Speed Dating) ընթացքում: Դրա իմաստն այն է, որ տղամարդիկ ու կանայք հերթով ծանոթանում են միմյանց հետ կարճ ժամանակահատվածում:
Հանդիպման վերջում յուրաքանչյուր մասնակից հարցաթերթիկ էր լրացնում՝ հայտնելով՝ արդյոք ուզո՞ւմ է հանդիպել այս կամ այն մարդու հետ:
|