Շաբաթ, 06.12.2025, 09:39
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Հուլիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 11 » Ինչ էին, ինչ դարձան. հայ հայտնիների անհավանական կերպարանափոխությունները
13:51
Ինչ էին, ինչ դարձան. հայ հայտնիների անհավանական կերպարանափոխությունները

Մենք ամեն օր նրանց տեսնում ենք, երբեմն հիանում նրանցով, երբեմն քննադատում նրանց, երբեմն խոսում, թե ինչքան է փոխվել նրանց արտաքին տեսքը: Հայ հայտնիներից շատերը սիրում են կտրուկ ոճային փոփոխությունների ենթարկել իրենց արտաքինը՝ վարսերի գույնն են փոխում, սանրվածքը, հագուստի ոճը, և այս ամենը հաճախ դառնում է մեր քննարկման առարկան: 

Ոճային փոփոխությունների առումով առաջին հորիզոնականը կարելի է տալ երգչուհի Սոֆի Մխեյանին, ով բավականին հաճախ է իր արտաքինը տարատեսակ փոփոխությունների ենթարկում: Նա մերթ սևահեր է, մերթ՝ շիկահեր, փոփոխությունների են ենթարկվում նաև նրա տեսահոլովակները: 

Հաղորդավարուհի Մարինա Գրեգը ևս փոփոխությունների սիրահար է, նրան նույն կերպարով հիշելը գրեթե անհնար է: Վառ կերպարների սիրահար հաղորդավարուհին այժմ արդեն ունի շեկ վարսեր: 

Հաղորդավարուհի, մոդել Աննա Գրիգորյանը վերջերս ներկայանում է համարձակ սանրվածքով: Նա շատ կարճ կտրել է վարսերը՝ հրաժարվելով նախկինում ունենած երկար մազերից: 

Երգչուհի Վարսան երբ նոր էր հայտնվել հայկական շոու բիզնեսում, ներկայանում էր ավելի սեքսուալ և համարձակ կերպարով: Վառ էր նաև նրա վարսերի գույնը: Գոռ Սուջյանի հետ ամուսնությունից հետո նա բոլորովին այլ մարդ է կարծես՝ ավելի համեստ, ավելի կանացի: Եթե համեմատեք նրա լուսանկարները, ապա կարող եք փաստել, որ նախկին Վարսայից ոչինչ չի մնացել: 

Բոլորն էլ հիշում են երգչուհի Սիլվա Հակոբյանի կյանքի այն փուլը, երբ նա երգում էր «Գիշեր է» և այս ոճի մելամաղձոտ երգեր: Այդ փուլում երգչուհին ավելի բնական տեսք ուներ, առանց վառ շպարի էր, վարսերի բնական գույնով: Հիմա Սիլվան ներկայանում է ավելի ընդգծված բեմական կերպարով, բայց այն երգչուհիներից է, ով չափը չի անցնում: 

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն իր բոլոր տեսահոլովակներում հանդես է գալիս բացարձակապես տարբեր կերպարներով: Անընդհատ փոխվում է նրա վարսերի գույնը, երբեք չի կրկնվում սանրվածքը: Հաճախ այնպիսի տպավորություն է, որ նա չի կարողանում գտնել իր հիմնական ոճը:

 

 
Դիտումներ: 488 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<