Շաբաթ, 06.12.2025, 07:21
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Հունիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 2 » Ինչի՞ն է օգտակար մաստակը
19:23
Ինչի՞ն է օգտակար մաստակը

Ճապոնացի գիտնականների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մաստակի օգտագործումը, որը նախկինում որակվում էր, որպես վատ սովորություն, դրական ազդեցություն է ունենում ուղեղի աշխատանքի վրա:

Ծամելու գործընթացը թույլ է տալիս ակտիվացնել մտածելու ընթացքը, մեծացնել ռեակցիաների արագությունը, 10 տոկոսով մեծացնել զգոնությունը:

Ծամելու ընթացքում արագանում է ուղեղում արյան շրջանառությունը, որն էլ նպաստում է գլխուղեղի տարբեր հատվածների աշխատանքի ակտիվացմանը:

30 րոպե տևող թեստի ժամանակ փորձարկման մասնակիցները մաստակ են ծամել, իսկ նրանց ուղեղի աշխատանքը սկանավորվել և համեմատվել է մեկ այլ խմբի արդյունքների հետ, որն էլ ցույց է տվել, որ առաջին խմբի ցուցանիշներն ավելի լավն են եղել, քան երկրորդ խմբինը:

Ռեակցիաների արագությունը կանանց և տղամարդկանց մոտ, ովքեր ոչինչ չէին ծամում, միջինը կազմել է 545 միլիվայրկյան, իսկ նրանց մոտ, ովքեր մաստակ էին ծամում կազմել էր 493 միլիվայրկյան: Առաջին խմբի ներկայացուցիչների մոտ մյուս ցուցանիշները, ինչպիսիք են կենտրոնացումը, զգոնությունը, հիշողության ուժը, սրտի ռիթմը, որոնք թույլ են տալիս ուղեղին ավելի շատ թթվածին, ինսուլին և սնուցող այլ նյութեր ստանալ, ավելի բարձր են եղել:

Սակայն մաստակ ծամող մարդկանց համար ավելի դժվար է եղել հիշել թվերն ու տառերը, քան նրանց համար ովքեր չեն ծամել:

Ըստ հետազոտողների՝ մաստակի օգտագործումը վատացնում է կարճաժամկետ հիշողությունը և արգելքներ է ստեղծում այնպես, ինչպես ուղեղի աշխատանքի ժամանակ մարմնի ցանկացած այլ շարժում:

Դիտումներ: 227 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<