Շաբաթ, 06.12.2025, 09:41
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Հուլիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 2
Հյուրեր. 2
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 21 » Ինչո՞ւ Լիկա Սալմանյանը դարձավ Լիանա Սալմանյան
18:24
Ինչո՞ւ Լիկա Սալմանյանը դարձավ Լիանա Սալմանյան

Asekose.am-ը գրում է.

Դերասանուհի Լիկա Սալմանյանն, ով վերջին շրջանում դադարել է գործունեություն ծավալել, փոխել է իր ֆեյսբուքյան անվանումն ու դարձել Լիանա Սալմանյան: Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց դերասանուհու հետ` ճշտելու ինչո՞վ է զբաղված այսօր, ի՞նչ առաջարկներ ունի և վերջապես ինչո՞ւ է դարձել Լիանա Սալմանյան:

«Իմ անվան փոփոխությունը շատ պատահական է եղել, ես բնավ չեմ ցանկացել դառնալ Լիանա, որովհետև ես հանրության մեջ հայտնի եմ որպես Լիկա` դա ֆեյսբուքի արած «գործն է»: Ճիշտ է այսօր գործունեություն չեմ ծավալում, քանի որ հանգստի շրջան է ինձ մոտ, սակայն մեկ ամսից արդեն կսկսեմ նոր տեմպով աշխատել»:

Այն հարցին արդյո՞ք Լիկան պատրաստվում է կրկին սերիալներում նկարահանվել, վերջինս չցանկացավ բացել փակագծերը.

«Ոչ, չեմ նկարահանվելու սերիալում, ոչ էլ գեղարվեստական ֆիլմում: Չեմ ցանկանում բացել փակագծերը` կգա ժամանակն ու  ամեն բան պարզ կլինի»,- Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց դերասանուհին:

 
Դիտումներ: 297 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<