
Շատ գիտնականներ գտնում են, որ տղամարդկանց դավաճանության համար հիմնական պատճառը տղամարդկային հոգեբանությունն է և բնական պոլիգամիան: Ինչու են տղամարդիկ դադարում բավարարվել մեկ կնոջից և գաղտնի կապեր են հաստատում այլ կանանց հետ:
Առաջին պատճառը հորմոններն են: Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականները դեռևս 50 տարի առաջ ապացուցել են, որ ցանկացած իրեն հարգող տղամարդու տանջում է «վազոպրեսսին» հորմոնը: Այս հորմոնն է, որ տղամարդկանց տանում է դեպի պոլիգամիա և բնական ցանկության` ունենալ հնարավորինս շատ կանայք: Հորմոնի ազդեցությունից խուսափելն անհնար է:
Երկրորդ պատճառը կենցաղն է: Քինսի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունները ապացուցել են կանանց համար ոչ այնքան ցանկալի տեսություն: «Մերկ կնոջը երկար ժամանակ տեսնելուց կրկին ուշադրության է արժանանում նրա դեմքը», - այսպիսին է ուսումնասիրության թեզերից մեկը: Եթե կինը մշտապես տանը մերկ վիճակով հանդես գա, ապա դա տղամարդուն կգայթակղի միայն առաջին ամիսներին, իսկ հետո կունենա հակառակ էֆֆեկտ:
Երրորդ պատճառը հոգեբանական է: Գոյություն ունի «ինքնագնահատականի սինուսոիդ» տեսությունը, որի էությունը նրանում է, որ ազատ տղամարդիկ իրենց անպետք են զգում, իսկ նրանց ինքնագնահատականը գտնվում է, կարելի է ասել, անդունդում: Հանդիպելով կնոջը տղամարդու ինքնագնահատականը սկսում է բարձրանալ: Այստեղ նույն տղամարդը սկսում է մտածել. «Ես՝ այսպիսի գեղեցկատես տղամարդս ինչ եմ անում այս կնոջ կողքին»: Ինքնասիրահարվածությունը բերում է դավաճանության կամ բաժանության: Իսկ ավելի հաճախ լինում է այնպես, որ տղամարդիկ վերադառնում են իրենց նախկին զուգընկերուհու մոտ մենակ մնալու վախից ելնելով:
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2015/06/10/men-woman/351573
|