Շաբաթ, 06.12.2025, 08:01
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Մայիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 21 » Ինչու՞ են մատները, երկար ժամանակ ջրում մնալուց հետո կնճռոտվում
14:18
Ինչու՞ են մատները, երկար ժամանակ ջրում մնալուց հետո կնճռոտվում
 
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են ձեր ոտքերի և ձեռքերի մատները, երկար լոգանք ընդունելիս տարօրինակ տեսք ստանում։
Մատների մաշկը կնճռոտվում է, «փսկում», և տպավորություն է ստեղծվում, որ այն ինչ–որ մեկը ծամել է։ Դրան կա պատասխան և այն բավական հետաքրքիր է։

Սկզբնական շրջանում գիտնականները կարծում էին, որ դա տեղի է ունենում մաշկի վերին շերտի խոնավության գերկլանումից։ Այսինքն, կլանելով մեծ քանակությամբ խոնավություն, մաշկի վերին շերտը ուռչում էր, իսկ ավելի ներքին շերտերը` ոչ, և արդյուքնում ստացվում էր այսպիսի էֆեկտ։ 
 
Սակայն, հեռավոր 1935 թ.–ին բժիշկների մի խումբը նկատեց, որ վնասված նյարդերով հիվանդի մոտ այդպիսի դրսևորում չի նկատվում. նրա մատների մաշկը չի կնճռոտվում։ Բժիշկները եկան այն եզրահանգման, որ մատների կնճռոտված մաշկը, դա երկար ժամանական ջում մնացած նյարդային համակարգի ռեակցիան է։
Բժիշկները միաձայն պնդեցին, որ դա մարդու շրջակա միջավայրի կտրուկ փոփոխությանն ի պատասխան նյարդային համակարգի արձագանքն է, որը մեզ է հասել էվոլյուցիայի ընթացքում։ Բայց ինչի՞ համար է այն անհրաժեշտ։

Կենսաբանները կարծում են, որ մեր օրգանիզմը մտահոգվում է բարձր խոնավության պայմաններում իրերից ավելի լավ կառչելու մեր գործառույթի մասին։

2013–ին գիտնականները փորձարկեցին այդ տեսակետը։ Նրանք հանձնարարեցին խոնավությունից կնճռոտված և սովորական մատներով մարդկանց տարբեր թաց և չոր իրեր բարձրացնել։ Նրանք պարզեցին, որ կնճռոտված մատներով մարդիկ թաց առարկաները 12%–ով ավելի արագ են բարձրացրել։
 
Մատների կնճռոտված մաշկը գործում է ինչպես մեքենայի անվադողերի վրա առկա կտրվածքները. մեծացնում է այն առարկաներին և մակերևույթներին կառչելու հատկությունը, որոնց վրայով մենք քայլում ենք։ 
 
Դիտումներ: 308 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<