
Անիտա Լուցենկոն մի քանի օր առաջ սկսել է «7 օր առանց սուրճի» պրոեկտը և առաջարկել է բոլոր ցանկացողներին մասնակցել դրան: Իր Instagram-ի էջում Աննա Լուցենկոն կիսվել է իր նախագծի արդյունքներով, ինչպես նաև խորհուրդներով` թե ինչպես արագ նիհարել: Բացի դա, մարզիչը պատմում է նաև կախվածությունների և դրանցից ազատվելու մասին:
«Ինչու դուք կնիհարեք, եթե դադարեք սուրճ ըմպե՞լ: Շատ պարզ պատճառով. կալորիականություն: Այժմ շատ քչերն են խմում սովորական սուրճ (2 կկալ), երբ կան բազմազան այլ տարբերակներ` լատե (250 կկալ), կապուչինո (180 կկալ), ֆրապե, մոկկո և այլն: Ես նույնիսկ լռում եմ այլ տարբերակների մասին, ինչպիսիք են Մակ-սուրճը:
Շատ հաճախ սուրճը վաճառվում է տարբեր հավելումներով (կարամել, շոկոլադ, սերուցք): Բոլոր այս «բոնուսներն» իհարկե շատ համեղ են, սակայն մարմնի վրա դրանք հաստատ զգացնել կտան: Հիշեք, որ սուրճին ավելացնելով 2 գդալ շաքարավազ դուք ավելացրել եք 50 կկալ:
Երեկ պատվիրել եմ կակաո (ի դեպ, նույնպես օգտակար է, սակայն նրա մեջ ընդամնեը 0.2 կոֆեին է և շատ կալորիաներով է), իսկ դրա մեջ, առանց ինձ հարցնելու, այնքան շաքարավազ էին լցրել, որ անհնար էր խմել:
Հետևություն. Սուրճը լավ բան է, բայց եթե խմում ես 1-2 բաժակ օրական և հետևում ես, թե ինչ ես դրա մեջ ավելացնում և ինչ ես դրա հետ ուտում: Ի դեպ, ես այլևս չեմ օգտագործում սուրճ: Դժվար էր առաջին 2 օրը: Օպերացիան համարում եմ արդյունավետ: Իսկ դո՞ւք»։
|