Շաբաթ, 06.12.2025, 07:20
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Հունիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 7 » Ինչպես ազատվել պեպեններից տնային պայմաններում
15:33
Ինչպես ազատվել պեպեններից տնային պայմաններում
 

Տնային պայմաններում կարելի է կաթնամթերքից դիմակ օգտագործել: Դրա համար հարկավոր է վերցնել կաթ ու վարսակաձավարի ալյուր: Կաթը գոլացնել 32-35 աստիճան, գդալի ծայրով ավելացնել բորակ: Վարսակաձավարի ալյուր պահանջվում է այնքան, որ ստացվի թթվասերի թանձրության:

Դիմակը քսել դեմքին, ապա կես ժամից լվացվել գոլ ջրով: Արդյունքը կերևա մի քանի անգամից:

Հրաշալի արդյունք է ստացվում թթված կաթի ու վարսակաձավարի ալյուրի խառնուրդով: Կրկին պետք է խառնուրդն ունենա թթվասերի խտություն: Ինչպես ազատվել պեպեններից տնային պայմաններումԱյս միջոցը կիրառման առումով նույնպես շատ հարմար է: Դիմակը մաշկին թողնել 15 րոպե, ապա լվացվել գոլ ջրով:

Իսկ եթե չոր մաշկ ունեք, ապա պետք է յուղոտ կաթնաշոռը կամ կաթի սերուցքը խառնել կիտրոնահյութի հետ: Խառնուրդը դեմքին պետք է պահել 40 րոպեից ոչ ավելի: Լավ սպիտակեցնող արդյունք է ստացվում 1 թեյի գդալ 18%-անոց կաթնաշոռի ու հում դեղնուցի խառնուրդով: Դեմքին պահել կես ժամ:

Իսկ ինչպե՞ս կարելի է պեպենները վերացնել մեղրի օգնությամբ. դրա համար մեկ թեյի գդալ մեղրը խառնել 3 թեյի գդալ կանթնաշոռի հետ, որը նաև սնուցող միջոց է:

Մաշկի վրա սպիտակեցնող ազդեցություն են ունենում վարունգի լոսյոնները, քսուքներն ու դիմակները: Յուղոտ մաշկի համար կարելի է այսպիսի միջոց պատրաստել. քերած վարունգի վրա լցնել օղի` 1:1 հարաբերությամբ, ու թրջոցներ անել ամեն օր: Դեմքին պահել մեկ ժամից ոչ ավելի: Սպիտակեցման նպատակով շատ է կիրառվում ելակի կամ սև հաղարջի հյութը:

Դիտումներ: 810 | Ավելացրեց: Lev
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<