Շաբաթ, 06.12.2025, 07:20
Ողջույն Հյուր | Գրանցում | Մուտք

12blog.ru

Որոնել
Միացեք մեզ
Օրացույց
«  Մայիս 2015  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 1 » Ինչպես են ֆիլմերում նկարահանում «բաց տեսարանները» (13 Photo)
15:06
Ինչպես են ֆիլմերում նկարահանում «բաց տեսարանները» (13 Photo)

Ինչպես են ֆիլմերում նկարահանում «բաց տեսարանները» (13 Photo)

 

 

Եթե Դուք կարծում եք, որ էրոտիկան Հոլիվուդում նկարահանվում է «բնական» կերպով, ապա Դուք չարաչար սխալվում եք: Իհարկե, ցածրակարգ դերասանուհիները կարող են իրենց թույլ տալ մերկանալ տեսախցիկների առջև, բայց հոլիվուդյան առաջնակարգ աստղերը ոչ մի գումարի փոխարեն չեն համաձայնի: Ռեժիսորները և օպերատորները ստիպված են լինում դիմելու տարբեր հնարքների:

съемки постельных сцен в кино

Իհարկե, առանց աստղերի անհնար է նկարահանումներ անցկացել, բայց այդ դեպքերում հատուկ քողարկող հագուստ են գործածում:

 Как снимают эротическое кино (37 фото + текст) Есть НЮ

Օրինակ՝ արհեստական կուրծք…

 Как снимают эротическое кино (37 фото + текст) Есть НЮ

…կամ հետույք:

Այն բնական տեսք ունի, և աստղերը կարող են չկարմրել իրենց հարազատների առջև:

 Как снимают эротическое кино (37 фото + текст) Есть НЮ

Եթե հարկավոր է, ապա գոյություն ունեն նույնիսկ հատուկ կորսեթներ, որոնք ամբողջովին փակում են մարմինը: Բայց դեպքեր են եղել, երբ ալերգիկ ռեակցիա է առաջացել: Այդ ժամանակ դերասանների մերկ մարմինների միջև օգտագործվում են բարակ ներդիրներ:

«Երբ դու նկարահանվում ես հանդերձանքով, ապա դա գեղարվեստական կինոնկար է, իսկ եթե առանց հագուստի, ապա՝ վավերագրական: Ես չեմ նկարահանվում վավերագրական ֆիլմերում»,- ասում է Ջուլիա Ռոբերթսը:  

Քեյթ Բեյտսը մոտ մեկ շաբաթ բանակցություններ էր վարում ֆիլմի ռեժիսորի հետ, նախքան համաձայնեց մերկ պառկել լոգարանի մեջ՝ Ջեք Նիկոլսոնի հետ «Շմիդտի մասին» ֆիլմում: Խաղընկերուհուն հանգստացնելու համար Ջեքը համաձայնեց գրեթե աննկատելի ներքնազգեստ կրել: 

Անջելինա Ջոլին և Անտոնիա Բանդերասը չէին կաշկանդվում ցուցադրել իրենց մերկ մարմինները և «Հրապուրանք» ֆիլմում այնքան էին գրավվել խաղով, որ նույնիսկ Բանդերասի կինը ստիպված էր եղել անմիջապես ժամանել նկարահանման հրապարակ:

Այնուամենայնիվ, փորձառու ռեժիսորներն ասում են, որ շահութաբեր ֆիլմ նկարահանելու համար պետք է իսկապես մերկացնել դերասանին: Ինչպես որ դա արել է Շերոն Սթոունը՝ «Հիմնական բնազդ» ֆիլմում:

Երբ նկարահանվում էր գլխավոր դրվագը, դերասանուհուն առաջարկել էին թաքցնող ներքնազգեստ կրել: Շերոնն ի պատասխան բացականչել էր. «Դա անբնական կլինի»: Եվ կտրականապես հրաժարվել էր հատուկ հանդերձանքից և կրկնորդներից:

«Ինն ու կես շաբաթ» ֆիլմը, որի աստղերն էին Միքի Ռուրկը և Քիմ Բեսինջերը, էկրաններին հայտնվելուց հետո մեծ աղմուկ բարձրացրեց:

Ականատեսների խոսքերով, Քիմն ատում էր և նույնիսկ մի փոքր վախենում էր Միքիից, ով նրա հետ չափազանց խիստ էր: Նկարահանման հրապարակից դուրս դերասանները չէին շփվում և նույնիսկ չէին խոսում ընդմիջումների ժամանակ: Քիմն անգամ հրաժարվում էր Միքիի հետ միևնույն վերելակը նստել: Սակայն նրան նկարահանվում էին առանց կրկնորդների և հատուկ հանդերձանքների:

Լեոնարդո դի Կապրիո բազմաթիվ անգամ էկրաններին հայտնվել է բաց տեսարաններում, և նա դա միշտ հավանել է: Սակայն «Կատարյալ խավարում» ֆիլմում նա հազիվ է զսպել իրեն, որ չփսխի: Խնդիրն այն էր, որ նրա խաղընկերը տղամարդ էր՝ դերասան Դևիդ Տյուլիսը:

Իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը համարում է, որ «բաց տեսարանները» միայն դանդաղեցնում են ֆիլմի իմաստը հաղորդելը: Սակայն իր ֆիլմերից մեկի նկարահանման ժամանակ նա Պենելոպա Քրուզին  ստիպել էր արհեստական հետույք ամրացնել: Դերասանուհին այդպես 6 ամիս անցկացրեց և, Քրուզի խոսքերով, նկարահանումների ավարտից հետո չափազանց դժվար էր այլևս չկրել արհեստական հետույքը:

Դիտումներ: 3079 | Ավելացրեց: 2700
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
<