Tert.am-ը գրում է.
Այն կանանց, ովքեր ցանկանում են գեղեցիկ կազմվածք ունենալ և ազատվել ավելորդ քաշից, takrosto.cc-ն առաջարկում է փորձել հայտնի երգչուհիների և դերասանուհիների դիետաները։
Անի Լորակ

Հայտնի երգչուհին նիհարելու համար իր սննդակարգից բացառում է վնասակար մթերքներն ու սնվում փոքրիկ չափաբաժիններով, և այդ ամենը՝ մինչև երեկոյան ժամը 7-ը։ Նա խորհուրդ է տալիս սնվել փոքրիկ ափսեներից՝ այդպես, ըստ նրա, ավելի հեշտ է հագենալ։ Ամեն օր անհրաժեշտ է զբաղվել ֆիթնեսով՝ 20-30 րոպե։ Նա առաջարկում է ուտել ոչ յուղոտ կեֆիր, կաղամբ, մրգեր՝ բացի խաղողից, խորոված ձուկ և վարսակի շիլա։ Անի Լորակն առաջարկում է դիետայի ընթացքում հրաժարվել գազավորված ըմպելիքներից, տուփերով վաճառվող բնական հյութերից, տապակած սննդից, մայոնեզից և սպիտակ հացից։
Աննա Սեմենովիչ
Երգչուհին շաբաթական երկու-երեք անգամ զբաղվում է ֆիթնեսով։ Եթե երգչուհուն անհրաժեշտ է լինում շատ արագ նիհարել, ապա նա երեք օրով անցնում է խնձորի և մանր ծովախեցգետնի դիետային։ Ընդ որում՝ այդ ընթացքում նա խմում է դառը սուրճ, թեյ, ջուր և թարմ քամած հյութեր։ Աննան խորհուրդ է տալիս օգտագործել բանջարեղեն և միրգ, թարմ ձկնեղեն, աղաջրում եփված մանր ծովախեցգետին, մեկ գավաթ սպիտակ անապակ գինի, ինչն ըստ նրա՝ արագացնում է նյութափոխանակությունը, ինչպես նաև՝ նեխուրի և գազարի թարմ քամած հյութ։
Մեգան Ֆոքս
Աշխարհի ամենասեքսուալ կանանցից մեկի՝ Մեգան Ֆոքսի քաշը հղիության ընթացքում ավելացել էր 10 կգ-ով, սակայն նրան հաջողվել է արագորեն վերադառնալ իր նախկին քաշին։ Մեգանը խորհուրդ է տալիս սնվել ջրիմուռներից պատրաստված աղցաններով, ձվի սպիտակուցներով, ուտել նուշ, բանջարեղեն և միրգ, կանաչեղենով աղցան՝ համեմված խնձորի քացախով։ Նրա կարծիքով՝ արժե բացարձակապես հրաժարվել ալկոհոլից, քաղցրեղենից, թխվածքներից և կաթնամթերքից։
Քրիստինա Ագիլերա
Տաղանդավոր երգչուհի Քրիստինա Ագիլերան ազատվել է հղիության ընթացքում ձեռք բերած 23 կգ ավելորդ քաշից։ Քրիստինան պատմել է, որ շատ է սիրում համեղ ուտեստներ ուտել, այդ պատճառով դժվար էր դրանցից հրաժարվելը դիետայի ընթացքում։ Նա խորհուրդ է տալիս դիետայի սննդակարգում ներառել հապալաս, ավոկադո, հավի կրծքամիս, ձկնեղեն, նեխուր՝ նուշի մածուկով, և մանր ծովախեցգետին։ Քրիստինան խորհուրդ է տալիս դիետայի ընթացքում զերծ մնալ սուրճ, ալկոհոլ, շաքարի փոխարինիչներ և նրբաբլիթներ օգտագործելուց։
Ռիհանա
Հայտնի երգչուհի Ռիհանան նախընտրում է դիետա՝ մանրաթելերի և սպիտակուցների հիման վրա։ Երգչուհին հանգստյան օրերին աշորայի ալյուրից պատրաստված թխվածքներ է ուտում և մրգային մածուն խմում։ Նա խորհուրդ է տալիս դիետայի ընթացքում սննդի մեջ օգտագործել գազար, աղցան, վարունգ, ձվի սպիտակուցներ և մրգեր։ Ըստ Ռիհանայի՝ արժե զերծ մնալ քաղցրեղենից, մակարոնեղենից, թխվածքներից և ալկոհոլից։