Ամռան կեսն արդեն անցել է, սակայն դեռ շատ և շատ տղաներ չեն կարողանում գրավել իրենց հավանած կամ պարզապես պահի ազդեցության տակ ընկած աղջկա սիրտը: Մի քանի տարբերակ կասեմ, թե ինչպես գրավել աղջկա սիրտը լողափին կամ լողավազանին մոտ:
1)Մոտեցեք աղջկան կոկտեյլով կամ այլ խմիչքով. դա ձեզ կօգնի սիրաշահել իրեն։
2) Խոսեք ամեն ինչից, բացի իրենից, ասենք՝ ծաղրեք այս կամ այն աղջկա ավելորդ քաշը կամ հագած լողափնյա զգեստը: Աղջիկները սիրում են բամբասել:
3) Այնուհետև սկսեք գովել իրեն, սակայն շատ չխորանաք կոմպլիմենտներով: Աղջիկները ձեզանից շատերից լավ խելացի են, կամ ինչպես դուք եք ասում՝ բիթի։
4) Առաջարկեք նրան նստել սրճարանում կամ զրուցել մեկ այլ տեղ՝ նշելով, որ արևի ազդեցությունից կարող է վնասել մաշկը:
5) Զրույցի ժամանակ փորձեք մի հետաքրքիր բան պատմել ձեր կյանքից, որը կարող է զվարճացնել նրան: Երևացեք որպես հումորի արքա, բայց ոչ ծաղրածու:
6) Դրանից հետո ցույց տվեք մեկ-երկու թռիչք ջրի մեջ, եթե իհարկե կարող եք:
7)Իմանալով նրա նախասիրությունների մասին՝ փորձեք ընդանուր մի բան գտնել, որպեսզի հեռախոսի համարն իմանալիս նա իմանա, որ ինչ-որ բանի համար դուք պետք է իրեն զանգեք, և տա այն ձեզ:
8) Առաջարկեք ճանապարհել իրեն, և եթե շատ ուշ լինի՝ ստիպեք, որ գա ձեզ հետ՝ պատճառաբանելով, որ իրեն մենակ մթության մեջ չեք կարող թողնել:
9) Ցույց տվեք, որ անհանգստանում եք իր մասին, բայց մի՛ եղեք իր տատիկի կամ պապիկի դերում:
10) Ճանապարհելուց մի գեղեցիկ բան ասեք, նոր գնացեք, եթե, իհարկե, գնում եք։