Երիտասարդությունը էնէրգիա է: Այն կարելի է պահպանել տարբեր անվճար վարժությունների և ոչ թանկարժեք ֆիտոպրեպարատների շնորհիվ:
Այս ավանդական ձևերը ապացուցել են իրենց էֆֆեկտիվությունը դարերի ընթացքում: Եթե ներկայիս կոսմետիկան փորձարկվում է 200-300 կանանց վրա, ապա այս մեթոդները փորձարկվել են հազարավոր գեղեցկուհիների դեպքում: Ներկայացնում ենք 6 հին գաղտնիքներ երիտասարդությունը մշտապես պահպանելու համար:
1. «Ցիգուն» վարժություններ. «Ցիգուն»-ի պրակտիկան եղել է բազմաթիվ կայսրերի ուժերի վերականգման աղբյուրը հազարամյակների ընթացքում: Այսօր ցիգունով զբաղվում են աշխարհի տարբեր երկրներում կյանքի հարմոնիայի և ծանր հիվանդությունները հաղթահարելու համար: Ցիգուն արևելյան համակարգը թույլ է տալիս գործարկել ինքնավերականգման գործընթացը, որը առկա է բջիջների բնության մեջ:
2. Մասուր և կտավատի սերմ.
Մասուրի թուրմը բոլորին հասանելի հրաշք է, վիտամին C եզակի աղբյուր (ավելին, քան կիտրոնում), հիանալի հակաօքսիդանտ: Մասուրը մաքրում է լյարդը, ամրացնում է անոթները, ակտիվացնում է սեռական գեղձերի գործառույթները:
Կտավատի սերմը երկրորդ էժան հրաշքն է բնությունից, որն ունի երիտասարդացնող հատկություն: Մաքրում է աղիները, հանգստացնում նյարդերը, օրգանիզմին մատակարարում Օմեգա 3 և Օմեգա 6, երիտասադացնում բջիջները:
3. Վազք և քայլել
Քայլելն ու վազելը մաքուր օդին ավելի լավ է օրգանիմզի համար, քան սպորտդահլիճի արհեստական պայմանները: Սկսեք քայլելուց: Լավագույնը օրական 4 կմ քայլելն է, այդ դեպքում ծերությունը ձեզ չի սպառնում:
4. Լոգարան և շոգեբաղնիք
Լոգարանը հոգու և մարմնի ամենալավ «մաքրարարն» է: Եթե դուք ձեզ պարգևեք կոբինացված խնամք, ապա հաստատապես կստանաք երիատասարդության թուրմ: Վերցրեք ձեզ հետ բուսական թեյ և մեղր և քսեք այն ձեր մարմնին շոգեբաղնիքում:
5. Լիարժեք քուն
8-ժամյա քնին չի կարող փոխարինել ոչ մի սալոնային պրոցեդուրա: Նորմալացրեք ձեր օրվա ռեժիմը, դարձրեք դա առաջնահերթություն: Մտեք կյանքի նոր բիոռիթմի մեջ և հաղթահարեք բազմաթիվ վատ սովորույթներ, այդ թվում նաև անվերջանալի ժամերը ինտերնետում և հեռուստացույցի առաջ:
6. Վիտամիններով հարուստ յուղեր մաշկի համար
Ամենաէֆֆեկտիվ միջոցները մարմնի և դեմքի մաշկի խնամքի համար` կոնցենտարցված բաղադրիչներն են առանց քիմիական հավելումների: Նույնիսկ շատ պրոբլեմատիկ հասուն մաշկին կօգնեն յուղերը և վիտամինները բժշկական ամպուլաներում (A, B, C, D, E): Թե' 30, թե' 40 և թե' 50 տարեկանից հետո դրանք գործում են նույն հրաշագործ կերպով:
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2015/06/22/young/355970
